Արա Սարգսյանին, 1936, հունիսի 20, Մոսկվա
…Համենայն դեպս, այն մթնոլորտում, որ գոյություն ուներ վերջին ժամանակներս, շատերն ինձ խորհուրդ չէին տալիս թե' Երևանում և թե' այստեղ ցուցահանդես կազմակերպել: Բայց իմ ցուցահանդեսը, բոլորի ասելով, պարզեց շատ հարցեր. իմ ռեալիզմը, իմ օպտիմիզմը՝ դա շատ ուժեղ կապված է մեր շինարարության ու մեր կյանքի հետ: Իհարկե, բովանդակության տեսակետից դեռ շատ բան ունեմ անելու և ուզում եմ անել, եթե իմ առողջությունը թույլ տա: Պետք է ասել, շատ հարցեր, որ դրել եմ՝ զուտ նկարչական, կարողացել եմ լուծել. այսինքն` այն, ինչ անհրաժեշտ է թե' որակի, թե' վարպետության տեսակետից: Ինչևիցե, պետք է քիչ խոսել և շատ աշխատել, դեռ ամեն բան առաջներս է: