Երվանդ Շահազիզին, 1922, փետրվարի 14, Երևան
Հարգելի Երվանդ Ակիմովիչ,
Պետական թանգարանը կազմակերպված է, որը բաղկացած է յոթ բաժիններից.
1) Գեղարվեստական,
2) Պատմահնագիտական,
3) Ազգագրական,
4) Արխիվ,
5) Գիտական գրադարան,
6) Հեղափոխության և
7) Ալեքսանդրապոլի թանգարանը:
Այս բոլոր բաժինները պետք է ունենան յուր վարիչները, որոնցից մեկը պետք է լինեք Դուք, իհարկե, եթե գաք Երևան: Բաժինների վարիչներից մեկը կլինի ընդհանուր Պետական թանգարանի վարիչ, այդ պաշտոնը առայժմ տանում է Ե.Լալայանը: Թանգարանը ենթարկվում է Հնությանց և գեղարվեստական հուշարձանների պահպանության կոմիտեին, որի գործունեությունը տարածվում է պետության սահմաններում, որը միակ տերն է բոլոր հնություններին և գեղարվեստական հիշատակարաններին: