Հակոբ Գյուրջյանին, 1928, ապրիլի 26, Երևան
…Ահա թե ինչումն է բանը, Հակոբ, այս նամակով քեզ ուղարկում եմ Ստեփան Շահումյանի հուշարձանի նախագծի մրցույթի պայմանները: Կարդա, ծանոթացիր, գուցե քեզ հետաքրքրի այս գործը: Եթե հետաքրքրի, ապա ինձ գրիր, թե դու ինչպես ես պատկերացնում այն և ինչպես կարելի է իրագործել, որպեսզի լավ բան ստացվի: Դու հո գիտես, թե Ռուսաստանում որքան թույլ է քանդակագործությունը, իսկ այստեղ քանդակագործության մեծ պահանջարկ կա, կանգնեցվում են բոլորովին անպետք հուշարձաններ, դրանցից սառնություն է փչում և դրանք չեն արդարացնում իրենց նշանակությունը, ինչպես ասում են` ոչ մոմ են Աստծուն, ոչ ցախավել` սատանային: