Իգոր Գրաբարին, 1941, դեկտեմբերի 10, Երևան
Սիրելի Իգոր Էմմանուիլովիչ. Երեկ ինձ մոտ էր եկել Բիրզգալը և բերեց Ձեր նամակը: Շատ ուրախ եմ, որ Դուք շատ եք աշխատում և նույնիսկ ենթադրում եք ցուցահանդես բացել: Թբիլիսիից Երևան մի քայլ է, կարծում եմ, առանց այստեղ լինելու Մոսկվա վերադառնալը մեծ մեղք է: Երևանը գտնվում է բիբլիական Արարատ լեռան ստորոտում: Դուք պետք է անպայման նկարեք այն, և, առհասարակ, Երևանը նկարիչներին դուր է գալիս: Քաղաքի տեսարժան վայրերից մեկը նրա հոյակապ պատկերասրահն է, որտեղ, շատ ու շատ բաների թվում, կան նաև Ձեր ստեղծագործությունները: Դուք այստեղ կհանդիպեք Ձեր շատ բարեկամների ու ծանոթների: