Կոնստանտին Կանդաուրովին 1916 թ. դեկտեմբերի 6, Ն. Նախիջևան
Քաղաքական հորիզոնում մղձավանջ է, և ես, առհասարակ, կորցրել եմ հույսս որևէ լավ բանի հանդեպ: Շուրջբոլոր լուրեր են՝ մեկը մյուսից ավելի ահավոր: Հավանաբար Պիտերում որոշել են ինչ գնով էլ լինի հեղափոխություն սարքել: Դե, Աստված նրանց հետ: Այդ հարցերում ես իրազեկ չեմ…