Լուսիկ Սարյանին, 1926, հունիսի 16, Մոսկվա
… Ես իմ այս վերջին աշխատանքները, որ ուզում եմ կատարել Փարիզում, ամբողջովին նվիրելու եմ քեզ և իմ բալիկներին. Քեզ, որ դու քո փափագին հասնես և բալիկներիս, որոնք դեռ փոքր են, հարմար թևի տակ, բայց հազար մի փորձանքներից անցնելով, պետք է մարդ և պիտանի քաղաքացի դառնան: Ես բաժանվել եմ իմ հարազատներից, սիրո կարոտով լցված մինչև սրտիս եզերքները մեծ արվեստի համար, որին ես նվիրվել եմ գժի նման, չգիտեմ, ում հրամանով և մինչև վերջը մնալու եմ հավատարիմ, ըստ իմ հասկացողության: