Լուսիկ Սարյանին, 1927 թ. օգոստոսի 7, Փարիզ
Այնուամենայնիվ, ես ուզում եմ գոնե երկու շաբաթով գնալ Փարիզից դուրս և քիչ մը նկարել, մեծ պահանջ եմ զգում բնականից նկարելու: Հա'յ գիտի, հեշտ լիներ գնալ-գալը և ես կարողանայի գալ Երևան և մի երկու ամիս բնականից նկարել, ի՜նչ բաներ կնկարեի: Երևանը նկարչի համար անսպառ նյութ ունի…