Լուսիկ Սարյանին 1951 թ. ապրիլի 7, Երևան
Ինչևէ, օրերս ստացա երկու հեռագիր Մոսկվայից: Մեկը կազմկոմիտեից, որով 18-ին ինձ կանչում են Մոսկվա, կազմկոմիտեի պլենումին... Երկրորդ հեռագիրը Ակադեմիայից է, ապրիլի 19-ին կանչում են հիսուն թվի /1950/ ցուցահանդեսի քննարկմանը: Պարզ է, որ մեզանում ամեն ինչ պատրաստվում է նախօրոք, այնուհետև սկսվում է թատերական գործողությունը: Այդ ամբողջ գործի վրա բազմաթիվ մարդիկ լավ փող են շինում, իսկ լավ բանից բացի ամեն ինչի ընդունակ խարդախ աճպարարները կվխտեն և իրենց գործը կանեն ինչպես որդերը վերքի վրա, որը նրանց բազմացման համար շատ հարմար միջավայր է: ...Որոնք մեր արվեստը գցել են ֆոտոգրաֆիզմի մեջ` զրկելով այն ամեն լավից, որի համար բոլոր ժամանակների վարպետները պայքարել են, իհարկե ծառայելով այս կամ այն գաղափարին»: Այս մեջբերման մեջ, շատ հակիրչ, բայց և ամփոփ ձևով Սարյանն արտահայտում է իր ընդվզումը այն վարչակարգի դեմ, որն օգտվելով հայտնի լծակներից, կոչված էր ուղղորդելու արվեստագետներին, զրկելով նրանց ազատ արտահայտվելու իրավունքից, դրանով իսկ խաթարելով արվեստի բնականոն զարգացումը: Հատկանշական է, որ այս նույն նամակում Սարյանը ձևակերպում է իր և իր արվեստի համար անհրաժեշտ այլընտրանքը` «Աշխատել, քայլել մեր արևի հետ, որն այնքան գեղեցիկ է նորոգում երկրագնդի կեղևը, քայլել ապագայի հավատով իրենց նոր երջանկությունը կառուցող մարդկանց հետ…