Լուսիկ Սարյանին 1937 թ. փետրվար, Մոսկվա
Իհարկե, Երևանյան կյանքը ինձ ավելի է դուր գալիս, ես այնտեղ ինձ ավելի լավ և հավասարակշռված եմ զգում: Եթե ինձ հաջողվի, այսպիսի պլան եմ մտածել, փող աշխատելու հնար կա, եթե ավելորդ փող ձեռքս ընկներ, Երևանում ինքս շինեի մի հատ տուն, հատուկ պլանով, որը դառնար ապագայում փոքրիկ անհատական նկարների թանգարան, դա կլիներ իմ կողմից նվեր իմ երկրին, իմ ժողովրդին: Ես կարծում եմ ` մինչև անգամ մեր իշխանությունն ինձ կօժանդակի որոշ չափով այդ գործում…