Մագդալինա Շահինյանին, 1919 թ. հոկտեմբերի 29, Ն. Նախիջևան
Հիմա արվեստ չկա, կան նկարիչներ: Ճիշտ է, նրանք առաջ աշխատում էին արվեստի համար, իսկ այժմª ոչ, քանի որ բոլորին ճզմել է հեղափոխություն-մղձավանջը: Ես ուզում եմ փախչել հեռու, ոչինչ չտեսնել, ոչինչ չլսել, խորասուզվել ինքս իմ մեջ, նվիրվել միայն արվեստին: Մեր կյանքն այնքան կարճ է, պետք է այնքան շատ բան անել և ափսոս հեղափոխության սպանվա'ծ տարիները: Կյանքն այստեղ անհետաքրքիր է, ինձ համար` հատկապես: Գրեթե ամբողջ օրը զբաղված եմ, համենայն դեպս լավագույն ժամերս խլում է ծառայությունը, իսկ ինձ համար, ուրեմն և արվեստի համար մնում են հոգնածությունը, վիրավորանքն ու դառնությունը…