Նինա Թազեխուլախովային, 1909, հունվարի 22, Մոսկվա
… Լավ եմ ապրում, սիրելիս: Շուրջ բոլորս շան հաչոց է, հաչում են գրեթե բոլոր լրագրային շները, չէ որ հայհոյելը ամենից հեշտն է, իսկ որևէ բան անելը` ամենից դժվար: Ես հաստատուն քայլում եմ իմ ճանապարհով և ավելի քան համոզված եմ արածիս ճշտության մեջ: Իհարկե, մարդ չի կարող շարունակ գոհ լինել միշտ նույն բանից: Այդ դժգոհությունն էլ հենց նրա կյանքն է: