Խորհուրդների Պալատ, 1947, ապրիլի 9, Երևան
Ահա իմ էսքիզի նկարագրությունը. գաղափարի կենտրոնում Ի. Վ. Ստալինն է («Ժողովուրդների ստալինյան բարեկամություն»): Ներքևում, դեպի կենտրոն, Ստալինն է: Նրա կերպարը պետք է համակված լինի անսահման սիրով և բարությամբ դեպի մարդկությունը: Դեպի նրան են ձգտում ծաղիկներ բռնած 16 հանրապետությունների երեխաները՝ տղաները, աղջիկները, նրանց շրջապատում են 16 մայրեր և 16 տղամարդիկ` ամեն մեկը ձեռքում դրոշ պահած: Ինչպես ձեզ հայտնի է, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կարգադրության համաձայն` ամեն հանրապետություն պետք է ունենա իր ազգային դրոշը: Այնուհետև երկու կողմերից բարձրանում են ժողովուրդների բարեկամության ամրության գաղափարը խորհրդանշող երկու հզոր կաղնիներ, էսքիզի կենտրոնում` դաշտերն առատ անձրևով ջրող ամպեր և հենց այստեղ խաղաղությունն ու անդորրը խորհրդանշող երկակի ծիածան, որը կարծես ինքնաթիռից բացվող բնության հեռու հեռաստանների տեսարան լինի՝ անտառներ, գետեր, քաղաքներ և այլն, և այլն: Երկու կողմերից` կողքերից, զարդապատկերի լայն շերտով կգան մրգերը, ցորենի հասկերը, բանջարեղենը, բամբակը և այլն, և այլն: Ներքևի մասում զարդապատկերի շերտը կլինի կաղնու տերևներից և կաղիններից, վերևից կանցնի ոսկեզօծ մի հաստ գիծ: Կաղնիների կողքին ես ուզում եմ տեղադրել մեկ կամ երկուական զինված բանվորներ և գյուղացիներ, չնայած որ համոզված չեմ գոբելենում նրանց ներկայության անհրաժեշտության մեջ: