Վ. Ախիկյանին, 1926 թ. սեպտեմբերի 14, Փարիզ
Ես ամեն տեղ կարող եմ աշխատել և ապրել, ինձ ամեն տեղ էլ գիտեն, ես իմ անունովս, իմ աշխատանքովս միայն բարձրացրել եմ նկարչական որակը Երևանի նկարիչների: Դա չի գնահատվելու, գիտեմ՝ "В своем отечестве нет пророка"՚: Բայց Երևանի նկարիչները աշխատում են ինձ նախանձելով և առաջադիմում են, դա ինձ բավական է, ես չարակամ չեմ, ուրախանում եմ ապագա արվեստի փառքով…