Վիկտոր Միդլերին, 1938, դեկտեմբերի 8, Երևան
Սիրելի Ռուբեն Գրիգորևիչ.
Սիրելի Վիկտոր Մարկովիչ.
Շտապում եմ պատասխանել Ձեր նամակին:
Մոսկվայից մեկնելու մինչև վերջին րոպեն ես տատանվում էի՝ գնա՞մ, թե՞ մնամ: Ի՞նչն է ինձ գրավում մնալու Մոսկվայում: Առաջին՝ Խորհուրդների պալատի հետ կապվելու ցանկությունը, մի քիչ աշխատել մոնումենտալ գեղանկարչության բնագավառում, որմնանկարչության տեխնիկան յուրացնելու իմաստով [...]: Բայց Մոսկվայում չկան աշխատելու պայմաններ, քանի որ ներկայումս Մոսկվայում մեկ սենյակի մեջ ապրում են Սարիկը, Զարիկը և տնային աշխատողը, որն սպասարկում է նրանց: Եվ այդպիսի պայմաններում դժվար է աշխատել [...]: Տղաները ինձ են խանգարելու, ես՝ նրանց: Կարճ ասած, հեռանկարներն այնքան էլ լավ չէին, և մենք Լյուսյա Լազարևնայի հետ որոշեցինք մեկնել հարավ, մեր արևոտ երկիրը, ուր հատկապես ձգտում էր մոսկովյան իրարանցումից, սենյակային նեղվածությունից և ոտքով վեցհարկյա վերելքից հոգնած Լյուսյա Լազարևնան: Այս ամենի հետ մեկտեղ, ես հանկարծ զգացի, որ ուժերս սպառվել են, մի բան, որ չէի նկատել ստեղծագործական լարված աշխատանքի ընթացքում` Սպենդիարովի «Ալմաստ» օպերան ձևավորելիս և Գյուղատնտեսական ցուցահանդեսի պանոն նկարելիս: Եվ մենք, Մոսկվայում կայացած Հայկական տասնօրյակի մրցույթի՝ մասնակիցների հետ մեկտեղ, վերադարձանք Երևան, մեր տունը, ավելի ճիշտ՝ արևով ողողված մեր ավելի հարմարավետ բնակարանը: