-
1969-1972
1969-1972
1969 թվականին Սարյանի արվեստում իր արտահայտությունն է գտնում աշխարհի նոր` տիեզերական ըմբռնումը (նկարչի արձագանքը մարդու առաջին թռիչքներին դեպի տիեզերք), փոխվում է նրա նկարների ոճականությունը: «Երկիրը» և «Հեքիաթ» նկարները հաղորդում են աշխարհի անսահմանության գիտակցումը:
Ավելին → -
1941-1968
1941-1968
Այս տարիներին նկարչի զենքն էլ իր վրձինը, մատիտն ու ներկապնակը: Իր երկիրը նա պաշտպանում է իր արվեստով: Իսկ պատերազմի հաղթանակի և իր որդու վերադարձի կապակցությամբ Սարյանը ստեղծեց նատյուրմորտի ժանրում իր ամենամեծ կտավը՝ «Հայրենական Մեծ պատերազմի հայ մարտիկներին: Ծաղիկներ»:
Ավելին → -
1922-1940
1922-1940
Ստեղծագործական ուղղվածության փոփոխությունը հանգեցնում է նաև աշխատանքի մեթոդի փոփոխության, ոճի նորոգման: Նկարիչը ուղևորություններ է կատարում Հայաստանի տարբեր շրջաններ, ստեղծում իր աշխատանքները բնության գրկում: Նա դիտում է բնությունը, ձգտում է, կարծես, որսալ արևի ներգործությամբ հարափոփոխ գույների բազմազանությունը: Բնության և ժողովրդի կյանքի իրական, առարկայական պատկերման ցանկությունը նկարչին բերում է յուղաներկով արագ, էտյուդային գրելաոճի:
Ավելին → -
1910-1921
1910-1921
Արևելքի մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը հատկանշական էր 20–րդ դարի եվրոպական և ռուսական գեղանկարչության համար: Հայ նկարիչ Սարյանի համար Արևելքին դիմելը ինքնաճանաչման կարևոր շրջան էր:
Ավելին → -
1903-1909
1903-1909
1901–1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: «Հարավի գունագեղ անկյուններում, մեր հնագույն երկրում, ես նորից ձեռք բերեցի իմ մանկության հեքիաթային աշխարհը», - պատմում էր նկարիչը:
Ավելին → -
1896-1902
1896-1902
1897 թվականին պատանի Մ.Սարյանն ընդունվեց Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան: Նա պետք է ստանար դասական գեղարվեստական կրթություն, զարգացներ և հղկեր մոտ երկու տարի առաջ դրսևորված իր նկարչական ունակությունները:
Ավելին →