Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 29-ին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր-Նախիջևան քաղաքում (այժմ Դոնի-Ռոստովի շրջան): Սարյանի նախնիները այստեղ էին վերաբնակվել Հայաստանի հին մայրաքաղաք՝ Անիից:
ՄԱՆՐԱՄԱՍՆ
1897 թվականին Մարտիրոս Սարյանը դառնում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող:Երիտասարդ նկարիչը ագահորեն յուրացնում էր Ռուսաստանի մայրաքաղաքի մշակութային կյանքի ողջ հարստությունը...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
1901-1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս` Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: «Հարավի գունագեղ անկյուններում, մեր հնագույն երկրում, ես նորից ձեռք բերեցի իմ մանկության հեքիաթային աշխարհը»...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
Արևելքի մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը հատկանշական էր 20-րդ դարի եվրոպական և ռուսական գեղանկարչության համար: Հայ նկարիչ Սարյանի համար Արևելքին դիմելը ինքնաճանաչման կարևոր շրջան էր:
ՄԱՆՐԱՄԱՍՆ
Մարտիրոս Սարյանն առանձնանում էր ինքն իր նկատմամբ ունեցած մեծ պահանջկոտությամբ, արվեստում ճշմարիտը զգալու զարմանալի կարողությամբ: «Ինձ դուր չէր գալիս իմ հաջողությունը, ես խուսափում էի դառնալ մոդայիկ նկարիչ...»:
ՄԱՆՐԱՄԱՍՆ
Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ա. Մյասնիկյանի հրավերով Սարյանն ընտանիքով տեղափոխվում է Երևան` մշտական բնակության: Այստեղ նա հիմնումէ հնագիտության, ազգագրության, կերպարվեստի պետական թանգարան...
ՄԱՆՐԱՄԱՍՆ
Մոսկվայում ունեցած հաջողությունից հետո Սարյանին հնարավորություն է ընձեռվում գնալ Փարիզ: «Ես անպայման ուզում էի լինել նկարիչների մայրաքաղաքում` Փարիզում», - խոստովանում է Սարյանը:
ՄԱՆՐԱՄԱՍՆ
Ճակատագիրը նկարչին ծանր փորձություն էր նախանշել: Բայց ինչպես դա բնորոշ էր զարմանալի կենսահաստատ արվեստի արարչին, Սարյանը, հավաքելով իր բոլոր ուժերը, աստիճանաբար վերադառնում է աշխատանքին:
ՄԱՆՐԱՄԱՍՆ
Սարյանի վառ անհատական, նորարարական արվեստը առաջացնում էր իրար հակասող գնահատականներ: 1939 թվականին Մոսկվայում, հայ մշակույթի տասնօրյակին ցնցող հաջողությամբ ներկայացվեց Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի նոր բեմադրությունը:
ՄԱՆՐԱՄԱՍՆ