Բացի թանգարանային հավաքածուներից Մ. Սարյանի աշխատանքները գտնվում են անձնական հավաքածուներում և մասնավոր պատկերասրահներում՝ հիմնականում Ռուսաստանի, Եվորպայի և Ամերիկայի տարբեր քաղաքներում:
Մասնավոր հավաքածուների շարքում առանձնահատուկ տեղ ունի Սարյան ընտանիքի հավաքածուն, որը կազմված է ժառանգաբար փոխանցված գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներից: Այս հավաքածուի մեծ մասը մշտապես եղել է հասանելի և ներկայացվել է տուն-թանգարանի թե՛ մշտական, թե՛ ժամանակավոր ցուցադրություններում:
    Коллекции
   


Մեր օրերում արվեստի համաշխարհային աճուրդներում հաճախակի վաճառվում են Մ. Սարյանի աշխատանքների կեղծիքներ՝ պահանջվող փաստաթղթավորման առկայությամբ: Մեծ նկարիչների շուրջ միշտ էլ ծավալվում են նման գործողություններ: Սակայն Մ. Սարյանի տուն-թանգարանի պաշտոնական կայքը Վարպետի հեղինակությունը պաշտպանելու իրավունքով ներկայացնում է այս էջում միայն այն աշխատանքները, որոնք ստուգվում են և որակավորվում որպես բնօրինակ:

                                     КОЛЛЕКЦИЯ СЕМЬИ САРЬЯН

                                           ЧАСТНЫЕ КОЛЛЕКЦИИ


Телефон:
Эл. почта:
(374 10) 52 16 07
info@sarian.am