Սարյան փ., № 3
Հեռ.` (374 10) 58 05 68
Էլ.փոստ` info@sarian.am
|
1880 -1896Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 29-ին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր-Նախիջևան քաղաքում (այժմ Դոնի-Ռոստովի շրջան): Սարյանի նախնիները այստեղ էին վերաբնակվել Հայաստանի հին մայրաքաղաք՝ Անիից: Մանրամասն... |
1897 -19031897 թվականին Մարտիրոս Սարյանը դառնում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող: |
1904 -19091901-1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս` Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: «Հարավի գունագեղ անկյուններում, մեր հնագույն երկրում, ես նորից ձեռք բերեցի իմ մանկության հեքիաթային աշխարհը»... Մանրամասն... |
|||
1910 -1913Արևելքի մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը հատկանշական էր 20-րդ դարի եվրոպական և ռուսական գեղանկարչության համար: Հայ նկարիչ Սարյանի համար Արևելքին դիմելը ինքնաճանաչման կարևոր շրջան էր: Մանրամասն... |
1914 -1920Մարտիրոս Սարյանն առանձնանում էր ինքն իր նկատմամբ ունեցած մեծ պահանջկոտությամբ, արվեստում ճշմարիտը զգալու զարմանալի կարողությամբ: «Ինձ դուր չէր գալիս իմ հաջողությունը, ես խուսափում էի դառնալ մոդայիկ նկարիչ...»: Մանրամասն... |
1921 -1925Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ա. Մյասնիկյանի հրավերով Սարյանն ընտանիքով տեղափոխվում է Երևան` մշտական բնակության: Այստեղ նա հիմնումէ հնագիտության, ազգագրության, կերպարվեստի պետական թանգարան... Մանրամասն... |
|||
1926 -1928Մոսկվայում ունեցած հաջողությունից հետո Սարյանին հնարավորություն է ընձեռվում գնալ Փարիզ: «Ես անպայման ուզում էի լինել նկարիչների մայրաքաղաքում` Փարիզում», - խոստովանում է Սարյանը: Մանրամասն... |
1929 -1945Ճակատագիրը նկարչին ծանր փորձություն էր նախանշել: Բայց ինչպես դա բնորոշ էր զարմանալի կենսահաստատ արվեստի արարչին, Սարյանը, հավաքելով իր բոլոր ուժերը, աստիճանաբար վերադառնում է աշխատանքին: Մանրամասն... |
1946 -1972Սարյանի վառ անհատական, նորարարական արվեստը առաջացնում էր իրար հակասող գնահատականներ: 1939 թվականին Մոսկվայում, հայ մշակույթի տասնօրյակին ցնցող հաջողությամբ ներկայացվեց Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի նոր բեմադրությունը: Մանրամասն... |