Մ. Սարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության հայեցակարգի հիմքում է Վարպետի արվեստի զարգացման ողջ ուղին ներկայացնելու գաղափարը: Ցուցադրությունը սկսվում է երրորդ հարկից և ավարտվում առաջին հարկում:
Ամեն հարկում կարելի է գտնել տվյալ շրջանը մեկնաբանող բացատրական ամփոփ տեքստեր: Թանգարանում գործում է նաև սենսորային կրպակ, որի միջոցով կարելի է ծանոթանալ թանգարանի ֆոնդարանում կամ այլ թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում գտնվող Մ. Սարյանի ստեղծագործություններին: Տուն-թանգարանում կազմակերպվում են նաև ժամանակավոր թեմատիկ ցուցահանդեսներ, հանդիպումներ, դասախոսություններ, համերգներ:
    ՏՈՒՆ - ԹԱՆԳԱՐԱՆ  »  ԴԻՏՄԱՆ  ՈՒՂԵՑՈՒՅՑ - ՄԱՐՏԻՐՈՍ  ՍԱՐՅԱՆԻ  ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ  3D  ՁԵՎԱՉԱՓՈՎ

    Երրորդ հարկ  
   
  Վաղ շրջանի ստեղծագործություններ. ուսանողական տարիների գործեր (1896-1902), «Հեքիաթներ և երազներ» շարք (ջրաներկ` 1903-1907, տեմպերաներ` 1907-1908), 1909 թվականի աշխատանքներ, Արևելյան շրջանի կտավներ (1910-1913), նատյուրմորտներ, դիմանկարներ (1915-1917):
   
    Երկրորդ հարկ  
 
  Հայաստանում ստեղծված բնանկարներ (1922-1958), նատյուրմորտներ, դիմանկարներ (1928-1963), փարիզյան շրջան (1926-1928), պատերազմական տարիների աշխատանքներ (1941-1945), պաննո «Հայաստան» (1964), վերջին շրջանի կոմպոզիցիաներ (1969):
   
    Մ. Սարյանի արվեստանոցը  
 
  Այստեղ ցուցադրված են Վարպետի արվեստի հիմնական ժանրերը` դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ (1922-1963), ներկայացված այսպես կոչվող «խալիատիպ»` ողջ պատը զբաղեցնող, ցուցադրության եղանակով, որը բնորոշ էր XX դարասկզբի մասնավոր պատկերասրահներին: Արվետանոցում ցուցադրվում է նաև «Մարտիրոս Սարյան» (1965). վավերագրական ֆիլմը: Առանձնահատուկ ուշադրույթան են արժանի այստեղ պահպանվող նկարակալին մնացած վերջին յուղաներկ «Հեքիաթ» (1971) աշխատանքը և կլոր սեղանիկին թողնված վրձինները, ներկերն ու ներկապնակները:
   
    Առաջին հարկ  
 
  Գրաֆիկական աշխատանքներ. էսքիզներ և ճեպանկարներ (1901-1969), դիմանկարներ (1942-1969), գրքային նկարազարդումներ (1929-1934); թատերական էսքիզներ (1938,1939), վերջին տարիների գծանկարներ (1971 -1972).





ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ
3D ՁԵՎԱՉԱՓՈՎ

 
 
 
Իր բնույթով Տուն-թանգարանը առավելապես գեղարվեստական է: Բայց այստեղ գործում է նաև հուշային բաժինը, որը ներկայացնում է հարուստ նյութեր Մ. Սարյանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ: Այստեղ կարելի է ծանոթանալ բազմաբնույթ փաստաթղթերի, նամակների, լուսանկարների, գրքերի, կատալոգների, անձնական իրերի:
Այս բոլոր նյութերը պահպանվել են նկարչի արխիվում, որը գտնվում էր տան մասում: Թանգարանի վերանորոգումից հետո կբացվի նոր ցուցադրություն և նոր բաժին Վարպետի ապրած բնակարանի հատվածում:

 
         
     
         
     
         
     
         
     
         

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
info@sarian.am