Մարտիրոս Սարյանի լավագույն աշխատանքներից է «Ալմաստ» օպերայի բեմադրության նկարչական ձևավորումը:
1916թ. Սարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սպենդիարյանի և Թումանյանի առաջին հանդիպումը: Նա էր միտք տվել մեծ կոմպոզիտորին` օպերայի նյութ դարձնել Թումանյանի պոեմներից մեկը: «Թմբկաբերդի առումը» ծնվել էր 1901թ-ին` Թումանյանի Ախալքալակ կատարած ճամբորդության ժամանակ: Սարյանը ևս 1912-ին եղել էր Ախալքալակում, հիացել Ջավախքի շքեղ բնությամբ: Թումանյանն ու Սարյանը, յուրաքանչյուրն իր հերթին, մեկն իր պոեմով, մյուսն իր անձնական տպավորությամբ, բորբոքեցին Սպենդիարյանի երևակայությունը և շուտով «Ալմաստ» օպերան ստեղծելու միտքը իրականություն դարձավ:
ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ
«Ալմաստ» օպերան իրականություն է դարձել հայ ժողովրդի երեք հանճարների՝ Թումանյանի Սպենդիարյանի և Սարյանի ջանքերի շնորհիվ։
Այն առաջին անգամ բեմադրվել է 1930 թվականին Մոսկվայում: Չորս գործողությամբ «Ալմաստ» օպերայի թեման ընտրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի Թիֆլիսում կայացած հանդիպման ժամանակ՝ 1916 թվականին։ Լիբրետոն (ռուսերեն), ըստ Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմի, գրել է Սոֆյա Պառնոկը 1918 թվականին։ Լիբրետոյի հայերեն թարգմանությունը կատարել է Տիգրան Հախումյանը 1930-ական թվականների սկզբին։
Մ. Սարյանի տուն-թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ կազմակերպել է «Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի սարյանական ձևավորման էսքիզների ցուցահանդես»-ը: Այն նվիրված է Մարտիրոս Սարյանի ծննդյան 140 և Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 ամյակներին:
«ԱԼՄԱՍՏ» ՕՊԵՐԱ
Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
info@sarian.am