Ռուսական պետական թանգարանը առաջին պետական ռուսական կերպարվեստի թանգարանն է Ռուսաստանում, որը ստեղծվել է Սանկտ-Պետերբուրգում 1895 թվականին Նիկոլայ II կայսրի հրամանով:
Ռուսական թանգարանն այսօր գեղարվեստական արժեքների պահպանման յուրահատուկ հաստատություն է, ինչպես նաև հայտնի վերականգնման կենտրոն, հեղինակավոր գիտահետազոտական ինստիտուտ, խոշոր կրթա-մշակութային աշխատանքի կենտրոն, ՌԴ գեղարվեստական թանգարանների գիտա-մեթոդական կենտրոն:
Ռուսական թանգարանի հավաքածուն կազմված է ավելի քան 400000 ցուցանմուշներից և ընդգրկում է մեկ հազարամյակի ընթացքում՝ Х -ХХI դդ., ռուսական արվեստի զարգացման բոլոր պատմական դարաշրջաններն ու միտումները, բոլոր հիմնական տեսակներն ու ժանրերը, ուղղություններն ու դպրոցները:
Հիմնական ցուցադրությունը գտնվում է Միխայլովյան պալատում և Բենուայի մասնաճյուղում, որն ընդգրկված է պալատական համալիրի կազմում:
ԱՅԼ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ » ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Մարտիրոս Սարյանը խորապես կապված է XX դարասկզբի ռուսական արվեստի զարգացման ընթացքի հետ և հանդիսանում է այդ շրջանի ամենաառաջադեմ միտումների վառ ներկայացուցիչներից մեկը: Մ. Սարյանի արվեստը դարձավ ռուսական սիմվոլիզմի, ինչպես նաև ֆովիզմի, էքսպրեսիոնիզմի յուրահատուկ դրսևորում, որը մեծ ներդրում եղավ ռուսական մինչհեղափոխական կերպարվեստի մեջ:
Սովետական շրջանի սարյանական աշխատանքները, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության զարգացումը, նույնպես հանդիսանում են ժամանակի ռուսական արվեստում պետական պատվերի և արվեստագետի ստեղծագործական մտքի միջև տեղի ունեցող խոր հակասությունները:
Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդերում պահվում է Մ. Սարյանի թվով 20 աշխատանք: Դրանք հիմնականում ձեռք են բերվել առանձին անհատներից կամ փոխանցվել են Հայաստանի ազգային պատկերասրահից: Այստեղ են գտնվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության դաժանությանը հակադրված «Ասիական ծաղիկները» (1915), 1924 թվականի Վենետիկի 14-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացված «Երևանը» (1924) և «Գունագեղ բնանկարը» (1924):
Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
info@sarian.am