Մարդու կյանքն էլ իր երեխաների մեջ է շարունակվում:
Ըստ պահպանված տվյալների Սարիևների տոհմը սերվում է նկարչի պապից՝ Մկրտիչ Սարիևից:
1779 թվականին, երբ Դոն գետի ափին հիմնվել է Նոր Նախիջևան հայկական քաղաքը, նա իր եղբոր Վարդևանի հետ Ղրիմի թերակղզուց վերաբնակվել է այստեղ:
Սարիև ազգանունը ընտանիքը կրել է մինչև 1886 թվականը: Այնուհետև նրանք գրվել են Սարյանց:
1900 թվականի երկրորդ կեսից նկարիչն իր աշխատանքները ստորագրել է Սարյան ազգանունով:
Նրա տոհմը շարունակել է կրտսեր որդին,
Ղազարոս Սարյանը՝ հայտնի կոմպոզիտոր, հայ կամերային և սիմֆոնիկ երաժշտության վառ ներկայացուցիչ:
Նրա դուստրեր Ռուզան և Սոֆյա Սարյանները ներկայումս ղեկավարում են Մ.Սարյանի տուն-թանգարանի աշխատանքները և հանդիսանում են
Վարպետի հեղինակային իրավունքի ժառանգները:
Ժառանգներից դեռևս միակ նկարիչը Աննա Սարյանն է՝ Վարպետի ծոռնուհին: