Մոսկվայի Արևելքի պետական թանգարանը, որը գտնվում է «Լունինների տանը», ստեղծվել է 1918թ. հոկտեմբերի 30-ին: Թանգարանը հանդիսանում է խոշոր լուսավորչա-մշակութային կենտրոն, ուր առավել լիարժեք ներկայացված է Մերձավոր և Հեռավոր Արևելքի մշակույթը, ինչպես նաև Միջին Ասիայի, Կովկասի, Անդրկովկասի, Ղազախստանի, Բուրյաթիայի, Չուկոտկայի և այլ տարածաշրջանների արվեստը (ընդամենը՝ 147500 թանգարանային ցուցանմուշ): Արևելքի թանգարանը ոչ միայն մեծ ցուցադրական համալիր է, այլ նաև՝ գիտահետազոտական ինստիտուտ: Թանգարանի ֆոնդերը կազմված են գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ-կիրառական արվեստի, հնագիտության տարբեր հավաքածուներից, որոնք ներկայացնում են ավելի քան 100 երկիր: Մշտական ցուցադրության հետ մեկտեղ թանգարանում պարբերաբար անցկացվում են հայրենական և օտարերկրյա մշակույթի գործիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ:
    ԱՅԼ  ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ  »  ԱՐԵՎԵԼՔԻ  ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ   ՊԵՏԱԿԱՆ  ԹԱՆԳԱՐԱՆ

Արևելքի թանգարանում պահվող Մ. Սարյանի ստեղծագործությունների հավաքածուն են կազմում 16 գեղանկարչական աշխատանք: 1929-1966 թվականների ընթացքում դրանք ձեռք են բերվել հեղինակից, ինչպես նաև ՍՍՀՄ մշակույթի նախարարության և ցուցահանդեսային վարչության միջոցով:

Այս թանգարանի ֆոնդում են գտնվում Մ.Սարյանի վրձնած երևելի հայերի ՝ մեր մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ռեժիսորներ Վարդան Աճեմյանի և Ռուբեն Սիմոնովի, ՌՍՖՀ ժողովրդական դերասանուհի Ցեցիլիա Մանսուրովայի դիմանկարները: Հավաքածուն հարստացնում են նաև Վարպետի արժեքավոր բնանկարներն ու նատյուրմորտները:

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
info@sarian.am