Սարյան փ., № 3
Հեռ.` (374 10) 58 05 68
Էլ.փոստ` info@sarian.am
Տուն-թանգարանի կերպարվեստի ֆոնդը հիմնականում համլրվել է 1967-2008 թթ. ընթացքում: Ընդգրկվել են Վարպետի ստեղծագործական բոլոր շրջանների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները: Եվ քանի նկարչի հայտնի գործերից շատերը գտնվում էին արդեն Հայաստանի և Ռուսաստանի թանգարանների պետական հավաքածուներում, տուն-թանգարանի ֆոնդերի համալրման համար կարևոր աղբյուր էին անձնական հավաքածուները:
Աշխատանքները ձեռք էին բերվում ինչպես անհատական հավաքածուներից, այնպես էլ հեղինակից: Արվում էին նաև նվիրաբերություններ: Նվիրաբերողների թվում էին նկարահավաքներ Հ. Հազարյանը (Նյու Յորք), Գ. Բասմաջյանը (Փարիզ), Մ. Կոգանովիչը (Փարիզ), լեգենդար Գ. Յանիկյանը, բուսաբան Մ. Կիրեևան, արվեստաբան Վ. Մաթևոսյանը, հայտնի ջութակահար Վ. Սպիվակովը, նկարչի որդին` Ղ. Սարյանը, թանգարանի նախկին տնօրեն` Շ. Խաչատրյանը և ուրիշներ։
Մշտական ցուցադրության մեջ այսօր ներկայացված են Մ.Սարյանի ավելի քան 300 աշխատանք՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչ կյանքի վերջին տարիներին ստեղծված գործերը: Այս ընդգրկուն ցուցադրությունը համալրում են Սարյան ընտանիքի հավաքածուին պատկանող աշխատանքները, որոնք տրամադրված են ժամանակավոր ցուցադրության համար:
2009 թվականից մշակվում է նաև տուն-թանգարանի հուշային ֆոնդը: Այն ընդգրկում է նկարչի տան կահույքի առարկաները, նրան նվիրած հնագիտական իրերը, ինչպես նաև լուսանկարներ, Վարպետի ձեռագրերը, նամակները, նրան պատկերող գեղանկարչական գործերն ու քանդակները: