Սարյան փ., № 3
Հեռ.` (374 10) 58 05 68
Էլ.փոստ` info@sarian.am
2016թ. «Սարյան» արվեստի ստուդիա
Մ. Սարյանիտուն-թանգարանը վերաբացումից /նոյեմբերի 8, 2016թ./հետո շարունակում է իր գիտակրթական գործունեությունը՝ հանդես գալով մի շարք կրթական և գիտամշակութային ծրագրերով: Այդ ծրագրերի շրջանակում նոյեմբերի 15, 2016թ. թանգարանում հիմնվել է Սարյան արվեստի ստուդիան, որտեղ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից ուսուցանվում է կերպարվեստ և արվեստի պատմություն:
Դասընթացի առաջին փուլն ավարտված է: Այն տևեց 3 ամիս և ավարտվեց սաների աշխատանքների ցուցահանդեսով: Վերջինս տեղի ունեցավ Մ. Սարյանի ծննդյան 137 ամյակին ընդառաջ՝ փետրվարի 26-ին, 2017թ.: Ցուցահանդեսին մասնակցեց 22 աշխատանք, որոնք երկու օր ցուցադրվեցին Վարպետի արվեստանոցում՝ նրա նկարների օրհնության ներքո: Ստուդիայի եռամսյա ծրագրի մասնակից սաներին հանձնվեցին հավաստագրեր: Մարտի 1-ից մեկնարկել է դասընթացի նոր փուլը` 5 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար: Այն կգործի անընդմեջ՝ իր մեջ ներառելով կերպարվեստի հիմունքներ և արվեստի պատմություն: Ցանկացողները կարող են դիմել Մ. Սարյանի տուն-թանգարան: Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար զանգահարել՝ (010) 58-05-68; (093) 59-62-50 հեռախոսահամարներով: 19/09/2009 «ՆորնախիջԵՎանյան բնանկար»Ուսանողներն իրենց տպավորությունները հանձնեցին կտավին Մ. Սարյանի արվեստանոցում: Մեկ ամիս աշխատանքները ցուցադրվում էին թանգարանում: Այդ ընթացքում այցելուները հնարավորություն ունեին գնահատելու և իրենց տպավորություններն արտահայտելու այս աշխատանքների վերաբերյալ: Արդյունքում հաղթող ճանաչվեց գեղանկարչության բաժնի երկրորդ կուրսի ուսանող Նարեկ Արզումանյանը: Վերջինս իր աշխատանքը նվիրեց թանգարանին: Բոլոր մասնակիցները թանգարանի կողմից պարգևատրվեցին գովասանագրերով և հուշանվերներով: 18/05/2009 «Գարնանային նատյուրմորտ»Մի ամբողջ օր ուսանողները պատկերում էին իրենց առջև դրված նատյուրմորտը, իսկ այցելուները հնարավորություն ունեին հետևելու նրանց ստեղծագործական աշխատանքին: Մասնակիցները հինգն էին, որոնցից երկուսը գրաֆիկայի բաժնի ուսանողներ էին, երեքը` գեղանկարչության: Աշխատում էին յուղաներկով: Ինչպես ցույց տվեց վերջնական արդյունքը, նրանցից ամեն մեկը յուրովի էր ընկալել կոմպոզիցիան: Աշխատանքները երկու շաբաթ ցուցադրվեցին Սարյանի արվեստանոցում, և այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու ու գնահատելու դրանք: Յուրաքանչյուր մասնակից ուներ իրեն հատկացված թերթիկ, ուր այցելուն իր նախընտրության համաձայն գրանցում էր իր տպավորությունը կամ բարեմաղթանքները: Մի քանի մեջբերում թերթիկներից. «Ցանկանում եմ վրձնի անսպառ երևակայություն»: «Երբ ես նայեցի այս նկարին, դեռ չգիտեի, որ Սարյանի աշխատանքը չէ: Ինձ շատ դուր եկավ Ձեր աշխատանքը»: «Կեցցե´ք: Ձեր աշխատանքն ինձ շատ դուր եկավ: Կարծում եմ` դեռ չեմ կորցրել իմ ճաշակը գեղեցիկի նկատմամբ: Մեկ անգամ ևս շնորհակալություն»: «Կարմիրն արժեքավորում է ողջ ծաղկեփունջը, և իմ կարծիքով, ջերմության, արևի ֆոն է դառնում այս նկարի համար»: «Ես նախընտրում եմ այս նկարը, որը շատ տարածական է և էներգիայով լեցուն»: Երկու շաբաթ անց` մայիսի 31-ին, ամփոփվեցին ցուցահանդես-մրցույթի արդյունքները: Մ. Սարյանի տուն-թանգարան էին հյուրընկալվել Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, դեկան Խաչատուր Ազիզյանը և ուսանողներ: Ըստ այցելուների գնահատականների` ցուցահանդես–մրցույթում հաղթող ճանաչվեց գեղանկարչության բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Մարինե Աբրահամյանը: Բացի այցելուներից, իր գնահատականը տվեց նաև Մ. Սարյանի տուն-թանգարանի աշխատակազմը: Վերջինիս համակրանքին արժանացավ գեղանկարչության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Էմին Մինասյանի աշխատանքը: Բոլոր մասնակիցներն էլ պարգևատրվեցին թանգարանի կողմից: Ուսանողները շատ ոգևորված էին ու հպարտ, որ իրենց աշխատանքները ցուցադրվել են Մեծն Սարյանի աշխատասենյակում: 03/04/2009 «Այն զարմանահրաշ աշխարհը, որ կոչվում է թանգարան»Դաս-մրցույթին յուրաքանչյուր դասարանից մասնակցում էր 7-ական աշակերտ: Նրանք պատասխանեցին 21 հարցի. ի՞նչ է թանգարանը, ի՞նչ բնույթի թանգարաններ կան, ո՞վ է Մ. Սարյանը, հայ ո՞ր գրողների գրքերն է նկարազարդել Մ. Սարյանը և այլն: Մրցույթը գնահատում էր ժյուրին: Ժյուրիի նախագահն էր Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, իսկ անդամները` գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը և ավագ գիտաշխատող Դալյա Ստոշկուտեն: Վերջում, մինչ մրցույթի արդյունքներն ամփոփելը, հյուրերը /ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ/ դիտեցին «Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմը` նվիրված Վարպետի 85-ամյակին: Մրցույթում հաղթող ճանաչվեց Խ. Աբովյանի անվան №84 միջնակարգ դպրոցի «Կախարդիչ գույներ» թիմը: Թիմերը պարգևատրվեցին Մ. Սարյանի տուն-թանգարանի կողմից իրենց ակտիվ մասնակցության համար: Միջոցառման ավարտից հետո աշակերտներին հանձնարարվեց գրել շարադրություն «Այն զարմանահրաշ աշխարհը, որ կոչվում է թանգարան» վերնագրով: Շարադրություններից մի քանի մեջբերում. «Ես մի շարք թանգարաններ եմ այցելել, օրինակ Երևան քաղաքի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Հովհաննես Թումանյանի թանգարան և այլն, սակայն ինձ համար ամենահետաքրքիրը և հիշարժանն այցելությունն էր Մ. Սարյանի տուն-թանգարան, քանի որ այնտեղ մրցելու էինք մեր հասակակիցների հետ»: «Մի քանի ժամվա ընթացքում մենք հայտնվել էինք զարմանահրաշ աշխարհում, ուր գույների բազմազանություն էր, և այդ գույներն իրենց մեջ լույս էին կրում»: «Թանգարանում ամեն ինչ գեղեցիկ է, խորհրդավոր, այն իր մեջ մեծ արժեք ու խորհուրդ ունի»: Խաղ-էքսկուրսիա` «Սարյանի գույները»Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կրտսեր և միջին դպրոցական տարիքի երեխաների /6-14 տարեկան/ համար կազմակերպում է հատուկ էքսկուրսիա, որն անցկացվում է ինտերակտիվ ձևով, երեխաներին ներգրավելով խաղի: Այն, ավանդական էքսկուրսիայից տարբերվում է նրանով, որ առավել շեշտված ծանոթացնում է գույնի ընկալումներին Սարյանի գեղանկարչության մեջ և ունի նաև խաղային մաս, որի ժամանակ երեխաները ակտիվորեն արտահայտում են էքսկուրսիայից ստացած իրենց տպավորությունները, ցուցաբերում արդեն ձեռք բերած գիտելիքը գույնի, դրա նշանակության մասին: |