Կիևի ռուսական թանգարանը բացվել է 1922 թվականին և սկզբում կոչվել է Կիևի պատկերասրահ: Սկզբնական հավաքածուն հարուստ է եղել սրբապատկերներով և XIX- XX դարասկզբի վարպետների աշխատանքներով: Մեծ Հայրենականը նշանակալից վնաս բերեց թանգարանին: 1941 թվականից հավաքածուի հիմնական մասը տարհանվել է Ուֆա: Մնացած մասը զավթիչների կողմից դուրս է բերվել Ուկրաինայից: Հետպատերազմական տարիներին իրագործվում էին գնումներ ցուցահանդեսներից, նկարիչների ընտանիքներից, նկարահավաքներից և մասնավոր անձանցից: Թանգարանը համալրվեց Ա. Սավրասովի, Ն. Կրամսկոյի, Պ. Կոնչալովսկու, Վ. Սերովի, Զ. Սերեբրյակովայի, Ն. Ռերիխի, Մ. Սարյանի, Ա. Պլաստովի և այլոց գործերով: 1986 թ-ին բժիշկ Դ. Սիգալովի կտակի շնորհիվ թանգարանը ստացավ ХIХ–ХХ դարասկզբի նկարիչների մոտ 300 գեղանկար և գրաֆիկական աշխատանք: Ցուցադրությունը հարստացավ Կ. Սոմովի, Բ. Կուստոդիևի, Զ. Սերեբրյակովայի, Մ. Սարյանի, Պ. Կուզնեցովի, Ս. Սուդեյկինի, Ն. Սապունովի և այլոց բարձրարժեք ստեղծագործություններով:
    ԱՅԼ  ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ  »  ՈՒԿՐԱԻՆԱՅԻ  ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Ուկրաինայում Մ. Սարյանի աշխատանքների ամենամեծ հավաքածուն պահվում է Կիևի ռուսական թանգարանում: Այստեղ գտնվում են 6 գեղանկարչական և 1 գրաֆիկական աշխատանք:
Կիևի թանգարանից բացի Մ. Սարյանի աշխատանքները գտնվում են նաև Ուկրաինայի այլ թանգարաններում: Դրանք են իրենց հավաքածուներով հայտնի Լվովի պատկերասրահը, Խարկովի, Նիկոլաևի, Օդեսայի գեղարվեստական թանգարանները: Մ. Սարյանի գործերն այս թանգարաններում քանակով շատ չեն՝ (ամեն թանգարանում մեկ-երկու աշխատանք): Սակայն որակական առումով դրանք վառ, բնորոշ ստեղծագործություններ են, որոնք բնութագրում են Մ. Սարյանին, որպես խորհրդային դարաշրջանի բազմազգ արվեստի դասականներից մեկին:

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
info@sarian.am