Խորհրդային միության և Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Ղազարոս (Լազար) Սարյանը հայ երաժշտության ականավոր դեմքերից է: Նա եղել է նաև ճանաչված հասարակական գործիչ և մանկավարժ:
Ծնվել է 1920թ. սեպտեմբերի 30-ին Դոնի-Ռոստովի Նոր Նախիջևան քաղաքում, մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ընտանիքում: |
|
|
|
|
Ղազարոսի երաժշտական օժտվածությունը դրսևորվել է վաղ տարիքում: Երեք տարեկանից նա երգել է հայկական ժողովրդական երգեր իր մոր՝ Լուսիկ Աղայան-Սարյանի և քեռու` երաժշտագետ Մուշեղ Աղայանի հետ։
6 տարեկանից նա սովորել է Երևանի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների խմբում, որտեղ իր համադասարանցիներն են եղել Ա. Բաբաջանյանը, Է. Միրզոյանը, Ա. Հարությունյանը:
|
Դպրոցական տարիքից սկսված նրանց ընկերությունը շարունակվել է ողջ կյանքում, դառնալով «Հայկական Հզոր խմբակի» պատմություն:
Հետագայում, 1934—1938թթ. Ղ. Սարյանը շարունակեց օր ուսումը Երևանի կոնսերվատորիայում՝ ճանաչված մանկավարժներ Վ. Տալյանի, Ս. Բարխուդարյանի մասնագիտական դասարանում, այնուհետև Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, ուր մա եղել է Վ. Շեբալինի աշակերտը:
Երաժշության բնագավառի հաջողությունները չեն խանգարել Ղ. Սարյանին կատարել իր հայրենասիրական պարտքը՝ նա մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին (1941-1945): Այստեղ էլ որպես 7-րդ հրետանա-գնդացրային զորագնդի լեյտենանտ նա կոչվել է Լազար՝ իր անվան ռուսերեն տարբերակով: Արժանացել է «Մարտական վասակների համար» և «Մարտական Կարմիր դրոշ» մեդալների և «Կարմիր աստղ» շքանշանի: Նաև ղեկավարել է զորագնդի ինքնագործունեությունը, բայան նվագել, գրել երգել:
1945 թվականին ամուսնացել է համագնդեցի Գալինա Լեսնիկովայի հետ, որից ունեցել է երեք զավակ. որդի` Ռուբեն և դստրեր` Կատարինե և Ռուզան: Ռուզան Սարյանը ներկայումս Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրենն է:
1946 թվականից Ղ. Սարյանը շարունակել իր կրթությունը Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանում, ուսանել է Ա. Ալեքսանդրովին, ինչպես նաև ռուս մեծանուն կոմպոզիտորներ Դ. Շոստակովիչին և Դ. Կաբալեվսկուն: |
Ղ. Սարյանի ստեղծագործություններն առանձնանում են ազնվաբարո ոճով, գաղափարա-բովանդակային նշանակալիությամբ, գունային վառ զգացողությամբ, նվագախմբային վարպետությամբ, ազդային ավանդների և արդիական միտումների ստեղծագործական ինքնատիպ զուգակցմամբ: Նրա նախասիրած բնագավառներն են եղել սիմֆոնիկն ու կամերային-գործիքայինը: Գրել է նաև երգեր, ռոմանսներ, կինոերաժշտություն:
|
|
|
Մեծ ճանաչում են ձեռք բերել կոմպոզիտորի «Սիմֆոնիկ պատկերները» (ԱՄՆ-ում ձայնագրված է ձայնապնակի վրա), «Հայաստան» սիմֆոնիկ պանոն՝ ներշնչված հոր՝ Մարտիրոս Սարյանի կերպարվեստով, նեոկլասիկական ուղղվածության «Արիա և տոկատ»-ը ջութակի և դաշնամուրի համար, ինչպես նաև ջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտը, սիմֆոնիան, երկրորդ լարային կվարտետը, թավջութակի և դաշնամուրի սոնատը, դաշնամուրային երեք պոստլյուդը:
1995թ. Ֆրանսիայի Մեց քաղաքում, Պիեռ Բուլեզի անվան ժամանակակից երաժշտության դահլիճում մեծ հաջողությամբ հնչեց 1994թ. հեղինակած կոմպոզիտորի «Պասակալիա» ստեղծագործությունը սիմֆոնիկ մեծ նվագախմբի համար:
1997 թվականին, վախճանից մի քանի ամիս առաջ, նա ավարտեց իր նոր՝ «Andante & Presto» երկը ջութակի և կամերային նվագախմբի համար: |
|
|
26 տարիների նրա Երևանի կոնսերվատորիայի ռեկտորի գործունեությունն առանձնացել է պրոֆեսիոնալիզմի, ազգայինի, համաշխարհային ստեղծագործական նոր հայտնությունների ներդրման սկզբունքներով:
|
Նրա ստեղծագործական դասարանում իրենց մասնագիտական կրթությունն են ստացել այսօր լայն ճանաչում ստացած կոմպոզիտորներ Տ. Մանսուրյանը, Ռ. Ալթունյանը, Ռ. Սարգսյանը, Ս. Լուսիկյանը, Վ. Աճեմյանը, Ա. Կարապետյանը և այլոք:
1963-1967թթ. Ղ. Սարյանը, ստանձնելով առաջին տնօրենի պաշտոնը, ղեկավարել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կառուցման աշխատանքները:
1968 թվականին Ղազարոս Սարյանը ամուսնացել է երաժշտագետ Արաքսի Սարյանի հետ: Նրանք ունեցել են երկու դուստր` վաղամեռիկ դաշնակահարուհի Լուսիկ Սարյան և Սոֆյա Սարյան, որը ներկայումս Մ.Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահն է:
Ղազարոս (Լազար) Սարյանը վախճանվել է 1998 թվականի մայիսի 27-ին: |
|