2012
12 սեպտեմբերի - 07 հոկտեմբերի
«Մ. Սարյան-Ա. Պլաստով: Արվեստը սրտից է բխում» ցուցահանդես
«Պլաստովյան աշուն» նկարիչների Երկրորդ Միջազգային համաժողովի շրջանակներում Ռլյանովսկի մարզային գեղարվեստական թանգարանի մասնաճուղ «Ա. Պլաստովի թանգարան»-ում անցավ «Մ. Սարյան-Ա. Պլաստով: Արվեստը սրտից է բխում» ցուցահանդեսը:
Այս երկու նկարիչներին միավորում է վաղեմի ընկերությունը: Միասին սովորել են Մոսկվայի ուսումնարանում, երկուսն էլ սիրել են հայրենի հողը, իրենց ժողովրդի ոգով համակված, ստեղծել են ճշմարիտ արվեստ, որն իր արժեքը պահպանել է և մեր՝ հետխորհրդային ժամանակներում: «Շնորհակալություն Ձեզ, Ձեր ռուսական ուժեղ սրտի համար, որն աննահանջ պայքարում է հանուն իսկական, ազատ ժողովտդին պատիվ բերող, արվեստի, - գրել է Սարյանն իր նամակում Պլաստովին: - Այն բոլոր արժանիքները, որոնք բնորոշ են ռուս ժողովրդին, զգացվում են ամեն մի Զեր վրձնահարվածում: Շարունակեք նույն ոգով՝ համարձակ, առանց որևէ հաճոյակատարության և որևէ մեկին դուր գալու ցանկության: Ամեն ինչ, որ Դուք անում եք, հրաշալի է, հետաքրքիր է, ինքնատիպ է և իսկապես արվեստ է, քանի որ սրտից է բխում»:
Ցուցադրության մեջ ընդգրկված էին տաս գեղանկար Մ. Սարյանի տուն-թանգարանի ֆոնդից և մոտ քսան աշխատանք Ն.Պլաստովի հավաքածուից, այդ թվում նաև Ա. Պլաստովի վրձնած Մ. Սարյանի դիմանկարը:
Այն ստեղծվել է Երևանում՝ 1962 թվականին երկու նկարիչների հանդիպման ժամանակ: Այդ շրջանում Սարյանը խոր վիշտ էր ապրում ավագ որդու՝ Սարգսի անժամանակ կորստյան կապակցությամբ: Դիմանկարը փոխանցում է մեծ մարդու մեծ ցավը:
Ընթերցել՝ հոդված ulpressa.ru-ից
http://ulpressa.ru/2012/09/21/plastov-i-saryan-vstrecha-posle-zhizni/
Հուլիսի 26
Նախագահը այցելել է Մ. Սարյանի տուն-թանգարան
Հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Մ.Սարյանի տուն-թանգարան:
Բարձրաստիճան հյուրերը դիտեցին վերջերս բացված «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը և տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը: Ծանոթանալով բոլոր խնդիներին, որոնց առջև կանգնած է թանգարանը, հատկապես ցուցահանդեսների կազմակերպման հատուկ տեխնիկական սարքավորումների,հավելյալ տարածքների, ինչպես նաև ժամանակակից ենթակառուցվածքների բացակայությունը, պարոն նախագահը համապատասխան ցուցումներ տվեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և քաղաքի գլխավոր ճարտարապետ Ն.Սարգսյանին՝ թանգարանի վերակառուցման, վերանորոգման և արդիականացման վերաբերյալ: Հնարավոր է, որ 2012 թվականի սկզբներին թանգարանը կանգնի կապիտալ վերանորոգման:
Առաջին «Մարտիրոս Սարյանի արվեստը DVD ֆորմատով» տեսաերիզը
«Մ. Սարյան - Ա. Խաչատրյան» աուդիո-վիզուալ տեսաերիզը առաջին փորձն է ներկայացնել Մարտիրոս Սարյանի արվեստը նոր ֆորմատով: Տեսաերիզը բովանդակում է Մ. Սարյանի բնանկարների թվային տարբերակով շարքը Արամ Խաչատրյանի երաժշտության ուղեկցությամբ: Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս համադրել XX դարի հայ մշակույթի այս երկու մեծերի արվեստը: Տեսաերիզը լիովին բացահայտում է նրանց կենսահաստատ փիլիսոփայության վաղուց շոշափվող ընդհանրությունը, ստեղծում նրանց արվեստի բովանդակության նոր ընկալում, նոր արժեքավորում:
Դարաշրջանի բազմաթիվ հակասական գաղափարներին, հասարակական բարդ փորձություններին ու ողբերգական ցնցումներին այս երկու հայ հանճարները, կարողացան հակադրել իրենց լուսերգային ժողովրդա-բանաստեղծական փիլիսոփայությունը: Կենսահաստատ, մարդասիրական, հոգևոր բարձր կորովով և վեհ գաղափարներով լի նրանց ստեղծագործությունը նոր լիցք և գեղարվեստական ուժ հաղորդեց հայ արվեստին:
Մ.Սարյանի և Ա. Խաչատրյանի նորարական, վառ և ինքնատիպ ոճն ու արտահայտիչ լեզուն, ընդգրկելով ազգային ավանդներն ու ժամանակի առաջադեմ ձեռքբերումները, հարստացրեցին XX դարի համաշխարհային մշակույթը:
Տեսաերիզում օգտագործված են Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի, ջութակի և նվագախմբի, դաշնամուրի և նվագախմբի կոնցերտների հատվածները: Նկարների շարքը ներկայացնում է Մ.Սարյանի 1908-1964 թվականներին ստեղծված հետևյալ բնանկարները`
Տեսաերիզի վրա աշխատել են. Բոլոր իրավունքները պահպանված են՝
Դիզայնը՝ Արթուր Մանուկյանի © Սարյան Ընտանիք 2012
Համադրումը՝ Վահան Արծրունու © Կարեն Խաչատրյան 2012
Տեքստը և կատալոգը՝ Սոֆյա Սարյանի
Մայիսի 19
«Թանգարանային գիշեր 2012»
Մայիսի 19-ը Մ. Սարյանի տուն-թանգարանում մարդաշատ էր: «Թանգարանային գիշեր -2012» ծրագրի շրջանակներում Վարպետի տուն-թանգարանն ունեցավ 4117 այցելու: Հայաստանի թանգարաններում անցկացվող ծրագրերի ընդհանուր թեման էր «Գիրը՝ փոփոխվող աշխարհում»՝ նվիրված հայկական գրատպության 500-ամյակին:
Գրքարվեստի հետ Մ. Սարյանի կապը խորն է ու բազմակողմանի: Նա մեծ ներդրում ունի XX-րդ դարի 30-ական թվականներին հայկական գրքի նկարազարդման սկզբունքների ձևավորման ասպարեզում: Նկարիչը ձևավորել և նկարազարդել է այնպիսի հայ պոետների ու գրողների գրքեր, ինչպիսիք են Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը, Գ.Մահարին, Ե. Չարենցը, Վ. Թոթովենցը և ուրիշներ:
1929-1937 թվականների ընթացքում երեք անգամ լույս տեսած «Հայկական հեքիաթներ» գրքի ռուսերեն հրատարակությունը Մ. Սարյանն ամեն անգամ ձևավորել ու պատկերազարդել է նորովի:
«Գրառումներ իմ կյանքից» հուշագրությունը, որը ծնունդ է առել նկարչի օրագրային գրառումներից, կարևոր պատմամշակութային արժեք ունի: Այն հրատարակվել է 1966-1974 թվականներին, հինգ լեզուներով, 1985-ին վերահրատարակվել է ռուսերեն: Ներկայումս տպագրության է պատրաստվում Մ.Սարյանի հուշերի նոր, ճշգրտված տարբերակը:
Մ. Սարյանի տուն-թանգարանի «Թանգարանային գիշեր-2012» ծրագրի հիմնական միջոցառումն էր Մ. Սարյանի նամականու երկրորդ հատորի շնորհանդեսը: Այն հրատարակության պատրաստեց տուն-թանգարանի տնօրեն ՝ Ռ. Սարյանը:
|