Մարդուն իրավունք չէ տրված նայել արևին... Այդ հրաշքը, որ մարդուն կյանք է տալիս, ասում է.
«Մի նայիր ինձ,այլապես կկուրանաս»: Իսկ կյանքն առանց աչքերի չես տեսնի և չես զգա:

Կերպարվեստը մարդն ընկալում է աչքով: Եվ նկարիչը, ում բնությունը տվել է տեսնելու, նշանակում է նաև զգալու, մեծ պարգևը իր նկարներում մարդու առջև բացահայտում է կյանքն իր գեղեցկության մեջ:

                                                                                                        Մ. Սարյանի ձեռագրերից
    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2016

2016

ԵՌԱՄՍՅԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ Մ. ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ


Եռամյա դադարից հետո նոյեմբերի 8-ին վերաբացվեց Մ. Սարյանի տուն-թանգարանը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև մերօրյա անվանի մտավորականներ:

ՀԱՅԼՈՒՐ լրատվական

Հանրային հեռուստաընկերություն http://www.1tv.am/


Ա. ԱՄԻՐՅԱՆ. ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆՔ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԸ.
ՍԱՐՅԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԲԱՑԵՑ ԴՌՆԵՐԸ

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի մոտ երեք տարի տևած վերանորոգման աշխատանքներն ավարտված են: Թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին ու ապահովվել անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ այցելուներին որակյալ սպասարկելու և գիտական ու կրթական ծրագրեր իրականացնելու համար: Կատարված աշխատանքի արդյունքն այսօր գնահատել են երկրի նախագահն ու մշակույթի ոլորտի պատասխանատուները: Նշենք, որ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Երևանում բացվել է 1967 թվականին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է 1932 թվականին կառուցված երկհարկանի առանձնատնից և այդ տանը կից 1967-ին կառուցված եռահարկ պատկերասրահից: Սարյանի տան հատակագծի հեղինակն է Ալեքսանդր Թամանյանը, թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով:

«Հեքիաթն այսօր, իսկապես, դարձավ իրականություն: Թանգարանի 50-ամյակի շեմին մենք ստացանք մի բացառիկ նվեր Հայաստանի կառավարությունից ու նախագահից: Դա Սարյանի թանգարանի արդիականացված շենքն է, որն ունի բոլոր այն հարմարությունները, որոնց մասին երազում էինք և թվում էին անիրական», – ասում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը: Վերաբացումից հետո այցելուներին առաջին անգամ հասանելի կլինի նաև այն տարածքը, որտեղ ապրում էր Մարտիրոս Սարյանը, այսինքն՝ թանգարանի ոչ աշխատանքային հատվածը՝ շեշտում է նա։
Նոր հարկաբաժին, թանգարանների համար նախատեսված ջեռուցման, օդափոխության, ինչպես նաև հակահրդեհային համակարգեր: Գրադարանային նոր տարածք, որը հետագայում կծառայի որպես գիտական կենտրոն: Վերելակ՝ նախատեսված մասնավորապես տեղաշարժի խնդիր ունեցող այցելուների համար:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ թանգարանի հիմնանորոգման ընթացքում կարևորվել է նաև տնտեսական բաղադրիչը: «Թանգարանում կգործի սրճարան, որը կդառնա կարևոր հանգույցներից մեկը: Տնտեսական բաղադրիչի աշխուժացմամբ՝ մենք փորձելու ենք ակտիվացնել հասարակության, մասնավորապես, երիտասարդների ու դպրոցականների հոսքը դեպի թանգարան»,- ասում է նախարարը։
Նման հարստություն թանգարանում երբևէ չի ցուցադրվել՝ մաեստոր Տիգրան Մանսուրյանն է վստահեցնում: Մարդ, որը Սարյանների ամենասիրելի հյուրերի թվում էր: Հարստությունն իր ժողովրդին պահ տված Վարպետն այսօր ունի իրեն արժանի թանգարան, որի համար մեծ միջոցներ են ներդրվել:
Թանգարանի վերանորոգման և վերազինման նպատակով պետական միջոցներից տրամադրվել է շուրջ 460 միլիոն դրամ, ևս 55.5 միլիոն դրամ տրամադրվել է արտաբյուջետային միջոցներից: Նա սովորեցրեց մեզ Հայաստանը տեսնել այնպիսին, ինչպիսին իր կտավներում էր այն՝ տաք, լուսեղ ու գունավոր: Սարյանի կտավների տաքությունն այսօր աշխարհին է պետք:

Նյութի աղբյուր՝ Հայաստանի Հանրային Ռադիո
Լրացավ Վարպետի ծննդյան 136-ամյակը
  2016թ. փետրվարի 29-ին լրացավ Մարտիրոս Սարյանի ծննդյան 136-ամյակը: Սա այն տարիներից է, երբ Վարպետի ծննդյան օրը նշվում է փետրվարի 29-ին՝ ճիշտ օրը (հին տոմարով` փետրվարի 16):
Այդ առթիվ Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրենին և աշխատակիցներին հյուրընկալեց Մ. Սարյանի անվան №86 հիմնական դպրոցը: Դպրոցում կազմակերպված բովանդակալից միջոցառմանը մասնակցելուց հետո Մ. Սարյանի տուն-թանգարանի աշխատակազմը աշակերտների և մի խումբ մտավորականների հետ ուղևորվեց Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու մեծանուն նկարչի շիրմին:
Ծնունդդ շնորհավոր, Վարպե'տ:
Պատգամդ լինի հարատև և կրթի հազարավոր սերունդներ:
Լուսանկարը` Անդրանիկ Քոչարի, 1959    
     

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն












Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
info@sarian.am