Մարդուն իրավունք չէ տրված նայել արևին... Այդ հրաշքը, որ մարդուն կյանք է տալիս, ասում է.
«Մի նայիր ինձ,այլապես կկուրանաս»: Իսկ կյանքն առանց աչքերի չես տեսնի և չես զգա:
Կերպարվեստը մարդն ընկալում է աչքով: Եվ նկարիչը, ում բնությունը տվել է տեսնելու, նշանակում է նաև զգալու, մեծ պարգևը իր նկարներում մարդու առջև բացահայտում է կյանքն իր գեղեցկության մեջ:

                                                                                                        Մ. Սարյանի ձեռագրերից
    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2022

2022

Եվրոպական ժառանգության օրեր
«Մնայուն ժառանգություն»
Նոր կրթական ծրագիր «Երաժշտական գեղանկար»
   
Ծրագիրը ծանոթացնում է Մարտիրոս և Ղազարոս Սարյանների գեղանկարչական և երաժշտական «Պաննո. Հայաստան» ստեղծագործությունների հետ:
Նախատեսված է կրտսեր և միջին դպրոցի (6-14 տարեկան) աշակերտների համար: Ընդգրկում է Մ. Սարյանի «Պաննո. Հայաստան» կտավի վերլուծություն, ապա Ղ. Սարյանի «Հայաստան սիմֆոնիկ պաննո» ստեղծագործության հատվածների ունկնդրում: Նաև ընդհանուր ծանոթացում նկարչական պարագաներին՝ որպես նկարչի ստեղծագործական արտահայտչամիջոցների, ապա սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական գործիքների կազմին՝ որպես երաժշտի ստեղծագործական արտահայտչամիջոցների: Այնուհետև երեխաներին առաջարկվում է Ղ. Սարյանի երաժշտության ներքո՝ դիտելով Մ. Սարյանի մեծադիր կտավը, ստեղծել սեփական Հայաստանի պատկերը:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՎԱՂ ՇՐՋԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ
   
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Ղազարոս և Արաքսի Սարյանների անվան դահլիճ, IV հարկ:

Առաջին հայերեն դասախոսությունը նվիրված է Մ. Սարյանի վաղ շրջանի արվեստին, «Հեքիաթներ և երազներ» (1903-1908թթ.) շարքին, 1909 թվականի աշխատանքներին:

Տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, Վարպետի թոռնուհի Սոֆյա Սարյանը անցկացրեց դասախոսությունների շարք, նվիրված նկարչի արվեսի տարբեր շրջաններին:

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ»
   
«Թանգարանների գիշեր» 2022-ի առիթով Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ և «ARLOOPA» ընկերության ջանքերով իրականացրել է մի շատ հետաքրքիր «Լրացված իրականություն», ծրագիր, որը ներկաներին տարավ դեպի Սարյանի 1928 թ. փարիզյան ցուցահանդեսի սրահը:

 
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԸ ԻՆՔՆԱԴԻՄԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ»
   
Մայիսի 5-ին լրացավ 50 տարի, ինչ մեծ Վարպետ Մարտիրոս Սարյանը դարձավ «հավերժի ճամփորդը», թողնելով մեզ իր հանճարեղ արվեստի անմար լույսը:

ՄԱՅԻՍԻ 5-ԻՑ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ը.

«ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԸ ԻՆՔՆԱԴԻՄԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ»

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
info@sarian.am