Ռուսական նախահեղափոխական և սովետական արվեստաբանությունը բավականին խոր ուսումնասիրել է Մ.Սարյանի ստեղծագործությունը: Մինչդեռ արվեստի արևմտյան ուսումնասիրողները անդրադարձել են նկարչի արվեստին միայն ընդհանուր ակնարկներում, նվիրված ХХ դարասկզբի ռուսական արվեստին:
Այսօր բացահայտվում են Մ. Սարյանի հարուստ ժառանգության ուսումնասիրման նոր՝ համաշխարհային գեղարվեստական մշակույթի համատեքստում նկարչի արվեստի գիտական լուրջ հետազոտում պահանջող տեսանկյուններ: Տուն-թանգարանը ներկայացնում է մասնագետների և Մ. Սարյանի արվեստի խնդիրներին ավելի խորը ծանոթանալ ցանկացողների ուշադրությանը նկարչի ստեղծագործությունը լուսաբանող հիմնական աղբյուրները:
Նշված գրքերի մի մասը կարելի է ձեռք բերել տուն- թանգարանի կրպակում, մնացածները տրամադրվում են ժամանակավոր օգտագործման:
    ՏՈՒՆ - ԹԱՆԳԱՐԱՆ  »  ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ













Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 52 16 07
info@sarian.am