Ես չգիտեմ, թե երբ է նկարիչը ծնվել իմ մեջ։ Երևի այն օրից, երբ լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային, կախարդական հայրենիքի մասին, այն օրերից, երբ խաղում էի արևի տակ ու հրճվում բազմապիսի ծաղիկների, թիթեռների, մեղուների գույներով։ Գո՜ւյն, լո՜ւյս, երա՜զ, - ահա ինչով եմ ես այրվել։ Ես երեխա ժամանակից սիրել եմ իմ հայրենիքը, Հայաստանը։ Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսում։
Ի՞նչ եմ անում ես հիմա։ Ի՞նչ կարող եմ անել։ Աշխատում եմ։ Աշխատելու ժամանակ չեմ մտածում։ Ինչ որ նկարում եմ Հայաստան է դուրս գալիս։ Մեր լեռները, մեր ձորերը, մեր մարդիկ, մեր լույսը, մեր Արարատը։
Աշխատելը ինքնամոռացում է։ Մեկ էլ տեսար մի բան ստացվեց։ Տեսնում ես, որ քեզնից մի կտոր քեզ է նայում։ Եվ մի տեսակ երջանիկ ես դառնում։
                                                                                                               ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ  »  ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

               


Մարտիրոս Սարյանի ստեղծագործական ուղին ընդգրկում է ավելի քան 80 տարի: Վարպետի արվեստը բազմաժանր է և բազմաբնույթ: Նա աշխատել է որպես գեղանկարիչ, գրաֆիկ, ստեղծել է գրքային նկարազարդումներ, թատերական ձևավորումներ, մեծադիր պաննոներ: Մ.Սարյանի աշխատանքների ընդհանուր թիվն անցնում է 4000-ը:

     
       

Աշխարհահռչակ նկարչի արվեստի ընդգրկուն բնութագիրը և հիմնախնդիրների որոշարկումը առավել լրիվ ներկայացրել է ռուս արվեստաբան Ալեքսանդր Կամենսկին իր հետևյալ խոսքում. «...Ար­վես­տա­գի­տու­թյան, մաս­նա­վո­րա­պես սար­յա­նա­գի­տու­թյան առջև ծա­ռա­նում է հա­մաշ­խար­հա­յին ար­վես­տի պատ­մու­թյան մեջ Մար­տի­րոս Սար­յա­նի ճշ­մա­րիտ տե­ղը որոշ­ե­լու հա­սու­նա­ցած խնդ­րի ծայ­րաս­տի­ճան կարևորու­թյու­նը։
Այս դժ­վա­րին խնդ­րի լուծ­ման գոր­ծում ելա­կե­տա­յին է հան­դի­սա­նում նկար­չի ոճի և ընդ­հան­րա­պես ստեղ­ծա­գոր­ծա­կան ամ­բողջ աշ­խար­հի ծագ­ման հար­ցը։ «Յու­րա­քանչ­յուր ժո­ղո­վուրդ, իմ պատ­կե­րաց­մամբ, զո­րեղ մի ծառ է, որի ար­մատ­նե­րը հայ­րե­նի հո­ղում են, իսկ ծա­ղիկ­նե­րով ու պտուղ­նե­րով ծան­րա­բեռն­ված ճյու­ղե­րը պատ­կա­նում են ամ­բողջ աշ­խար­հին։ Այդ­պես էլ ար­վես­տը` ամե­նայն ճշ­մա­րիտն ու վառ ազ­գա­յի­նը միշտ իր մեջ ինչ­-որ հա­մա­մարդ­կա­յին բան ու­նի»։
Այս­պի­սի մի ճա­նա­պարհ՝ վառ ազ­գա­յի­նից դե­պի հա­մա­մարդ­կա­յի­նը, ան­ցել է և Սար­յանն ին­քը։ Այդ շարժ­ման տրա­մա­բա­նու­թյու­նը հաս­կա­նա­լի պետք է լի­նի իր բո­լոր հիմ­նա­կան գծե­րով։ Հար­կա­վոր է նախ պարզ գի­տակ­ցել, թե իրե­նից ինչ է ներ­կա­յաց­նում Վար­պե­տի գե­ղար­վես­տա­կան մտա­ծո­ղու­թյան ազ­գա­յին էու­թյու­նը։ Պետք է ճշգ­րիտ որոշ­ել նրա առն­չու­թյուն­նե­րն ու­րիշ ազ­գե­րի ար­վեստ­նե­րի հետ և դրան­ցից կրած ազ­դե­ցու­թյուն­նե­րը։ Ի վեր­ջո, պետք է նկա­տի ու­նե­նալ, որ Մար­տի­րոս Սար­յա­նը տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ եղել է ոչ մի­այն հայ գե­ղան­կար­չու­թյան առա­ջա­տա­րը, այլև XX դա­րի ամե­նան­շա­նա­վոր գե­ղան­կա­րիչ­նե­րից մե­կը։ Առանձ­նա­կի, եր­բեմն անս­պա­սե­լի դժ­վա­րու­թյուն­ներ կան, կապ­ված Վար­պե­տի վաղ շր­ջա­նի ար­վես­տի ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյունն ըմբռ­նե­լու և բնո­րոշ­ե­լու հետ։ Այժմ, երբ «Հա­յաս­տան» և «Սար­յան» բա­ռե­րն իրա­րից մի­ան­գա­մայն ան­բա­ժա­նե­լի են, նման դժ­վա­րու­թյուն­նե­րը կա­րող են տա­րօ­րի­նակ թվալ։ Մինչ­դեռ այդ­պի­սիք առ­կա են։
Այ­սօր էլ է պա­տա­հում, որ Սար­յա­նին ան­վա­նում են «ծա­գու­մով հայ ռուս նկա­րիչ»։ Պա­տա­հում է նաև, որ նրան հա­մա­րում են ըն­դա­մե­նը ջա­նա­սեր հետ­ևոր­դը նոր ժա­մա­նա­կի ֆրան­սի­ա­կան այն­պի­սի վար­պետ­նե­րի, ինչ­պի­սիք էին Գո­գե­նը և Մա­տի­սը, գտ­նե­լով, որ հայ վար­պե­տը կա­րո­ղա­ցել է մի­այն հմ­տո­րեն պատ­ճե­նել նրանց հնարք­նե­րը հայ­կա­կան սյու­ժե­նե­րի շր­ջա­նակ­նե­րում։

     
       
Ան­շուշտ, այդ­պի­սի դա­տո­ղու­թյուն­նե­րը բա­ցար­ձա­կա­պես ան­հիմն են և պար­զա­պես ան­հե­թեթ։ Բայց դրանք չի կա­րե­լի հեր­քել սոսկ հայ­տա­րա­րու­թյուններով։ Անհ­րա­ժեշտ է կա­տա­րել պատ­մա­կան և պատ­մա­գե­ղար­վես­տա­կան հան­գիստ ու հան­գա­մա­նա­լից վեր­լու­ծու­թյուն։

Իսկ ին­չի՞ վրա են հիմն­ված վե­րո­հիշ­յալ կար­ծիք­նե­րը. այն բա­նի, որ նկա­րի­չը ծն­վել և իր պա­տա­նե­կու­թյունն անց­կաց­րել է Հա­յաս­տա­նից հե­ռու, որ սո­վո­րել է Մոսկ­վա­յում, ռուս վար­պետ­նե­րի մոտ, կրել է իմպ­րե­սի­ո­նիստ­նե­րի, պոս­տիմպ­րե­սի­ո­նիստ­նե­րի, ֆո­վիստ­նե­րի և այ­լոց ազ­դե­ցու­թյուն­նե­րը։

Այս բո­լո­րը ճիշտ են և կաս­կա­ծից դուրս։ Այո՛, Սար­յա­նի ման­կու­թյունն ան­ցել է մեր­ձա­զով­յան տա­փաս­տան­նե­րում, իր մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյու­նը նա ստա­ցել է մոս­կով­յան Գե­ղան­կար­չու­թյան, քան­դա­կա­գոր­ծու­թյան և ճար­տա­րա­պե­տու­թյան ու­սում­նա­րա­նում, որ­տեղ նրա հա­մար առանձ­նա­պես նշա­նա­կա­լից են եղել ռուս խոշ­ո­րա­գույն նկա­րիչ­ներ Վա­լեն­տին Սե­րո­վի և Կոնս­տան­տին Կո­րո­վի­նի մոտ անց­կաց­ված պա­րապ­մունք­նե­րը։ Երի­տա­սարդ Սար­յա­նին եր­կար տա­րի­ներ շր­ջա­պա­տել է ռու­սա­կան կյան­քի, ռու­սա­կան մշա­կույ­թի տա­րեր­քը, որի հետ մինչև իր կյան­քի վեր­ջը նա կապ­ված էր բա­զում թե­լե­րով և իրա­պես ամ­բող­ջո­վին ու լի­ա­կա­տար իրա­վուն­քով մտ­նում է Ռու­սաս­տա­նի ար­վես­տի պատ­մու­թյան մեջ։
Մի­ան­գա­մայն ակն­հայտ է և այն, որ 19-րդ դա­րա­վեր­ջի և 20-րդ դա­րասկզ­բի ֆրան­սի­ա­կան վար­պետ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հետ ծա­նո­թու­թյու­նը, սկ­սած 90-ա­կան թվա­կան­նե­րի վեր­ջից, ար­տա­կարգ ազ­դե­ցու­թյուն է թո­ղել նկար­չի գե­ղա­գի­տա­կան մտա­ծե­լա­կեր­պի վերջ­նա­կան ձևավոր­ման, նրա ար­տա­հայտ­չաձևերի ամ­բողջ հա­մա­կար­գի վրա։ Շատ բա­նե­րով է Սար­յա­նը պար­տա­կան Արևմուտ­քի և Արևել­քի նաև այլ մշակույթներին, հատ­կա­պես եգիպ­տա­կան և իրա­նա­կան։ Վար­պե­տի ամ­բողջ ստեղ­ծա­գոր­ծու­թյան մի­ջով անց­նում են Հին Եգիպ­տո­սի դի­մակ­նե­րը։ Նրա գլուխ­գոր­ծոց­նե­րի թվին են պատ­կա­նում Ֆիր­դու­սու եր­կե­րի ձևավո­րում­նե­րը, նա հրաշ­ա­լի գի­տեր և սի­րում էր Իրա­նի ման­րան­կար­չու­թյունն ու հաս­տո­ցա­յին նկար­չու­թյու­նը։ Ընդ­հան­րա­պես Սար­յա­նը, ինչ­պես և իր մեր­ձա­վոր բա­րե­կամ­նե­րը` 20-րդ դա­րի հայ մշա­կույ­թի ակա­նա­վոր ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ բա­նաս­տեղծ Ավե­տիք Իսա­հակ­յա­նը, ճար­տա­րա­պետ Ալեք­սանդր Թա­ման­յա­նը, կոմ­պո­զի­տոր Արամ Խա­չատր­յա­նը, դե­րա­սան Վահ­րամ Փա­փազ­յա­նը, հետևողական ին­տեր­նա­ցի­ո­նա­լիստ էր և շատ լայն ընդգրկման տեր նկարիչ-մտածող։
Սա­կայն այս բո­լո­րը, ամենևին չի բա­ցա­ռում Սար­յա­նի ողջ հոգևոր կեն­սագ­րու­թյան, նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան պո­ե­տի­կա­յի և ոճի ազ­գա­յին հիմ­քի ելա­կե­տա­յին, բնորոշիչ նշա­նա­կու­թյու­նը։

     
       
Ապա­գա նկար­չի ար­դեն իսկ օրո­րո­ցի սնա­րին հն­չել է հա­յե­րեն խոս­քը, տա­ռա­ցի­ո­րեն կյան­քի առա­ջին օրե­րից իր մեջ նա ներծ­ծել է հա­րա­զատ ժո­ղովր­դի մշա­կու­թա­յին ավան­դույթ­նե­րը, հո­գե­բա­նու­թյու­նը, բա­րո­յա­կան ու գե­ղա­գի­տա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը։ Հա­յոց պատ­մու­թյու­նը, հայ բազ­մա­դար­յան պո­ե­զի­ան նա ոչ մի­այն գի­տեր, այլև տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ սի­րով, ան­խոնջ ու քրտ­նա­ջանորեն ու­սում­նա­սի­րել էր ինչ­պես հա­սուն, բա­նի­մաց գիտ­նա­կան­-արևելա­գետ։ Նրա հա­մար այդ պատ­մու­թյու­նը և պո­ե­զի­ան, հա­յե­րի ազգային ապրելակերպին համազոր, ի սկզբանե եղել են ամե­նա­մոտ զգա­ց­մունքը և նրա երևակա­յու­թյան հիմ­քը, այս­պես ասած՝ երկ­րա­յին կե­ցու­թյան առա­ջին շր­ջա­նը։ Մնա­ցած ամեն ին­չը, ինչ­քան էլ դրանք կարևոր լի­նե­ին, գտնվում էին դուրս այն շրջանից, որ շատ հա­րիր էր ապա­գա նկար­չի սր­տին։
Առանց դա հաս­կա­նա­լու հնա­րա­վոր չէ թա­փան­ցել Սար­յա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան որոշակի խոր­քե­րը։ Ար­դարև եղել են փոր­ձեր ուղ­ղա­գիծ պար­զու­նա­կու­թյամբ ար­վես­տի ազ­գա­յին առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը սահ­մա­նա­փա­կել սոսկ ար­տա­քին ձևերի, գույ­նե­րի, պատ­կեր­նե­րի մեջ և այլն։ Իհար­կե, ազ­գա­յին բնան­կար­նե­րի, տա­րազ­նե­րի և այլ­նի վրա մշ­տա­կան սևեռ­վա­ծու­թյու­նը պա­կաս ազ­դե­ցու­թյուն չու­նի նկար­չի մտա­ծո­ղու­թյան և ոճի վրա։ Բայց չէ՞ որ, բա­ցի դրա­նից, կան նաև ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը, նրա հոգևոր գան­ձա­րա­նը, նրա հո­գե­բա­նու­թյան յու­րա­հա­տուկ գծե­րը՝ ար­տա­հայտ­ված լեզ­վի և գրա­կա­նու­թյան մեջ, մարդ­կա­յին բնա­վո­րու­թյուն­նե­րի, բա­րո­յա­կան, քա­ղա­քա­ցի­ա­կան, գե­ղա­գի­տա­կան իդեալների մեջ։ Կա, վեր­ջա­պես, ներ­քին, պատ­մա­կան «մշա­կույ­թի հիշ­ո­ղու­թյու­նը», որը պահ­պա­նում և դա­րից դար է փո­խան­ցում ժո­ղովր­դի հոգևոր հարս­տու­թյուն­նե­րը, այդ թվում և այն ամե­նը, ին­չը երբևէ կու­տակ­վել է հայ­րե­նի բնու­թյան ըն­ձե­ռած բա­նաս­տեղ­ծա­կան ըն­կալ­ման և ազ­գա­յին կա­ցու­թաձևի շնոր­հիվ։ Եվ նկա­րի­չը, փոքր հա­սա­կից շփ­վե­լով ազ­գա­յին մշա­կույ­թի այդ ներ­քին հիշ­ո­ղու­թյան հետ, ձևավորվում է որ­պես ազ­գա­յին վար­պետ, եթե նույ­նիսկ ճա­կա­տագ­րի բե­րու­մով ծն­վել և եր­կար տա­րի­ներ ապ­րել է իր պատ­մա­կան հայ­րե­նի­քից հե­ռու։ Ահա այս ազ­գա­յին ակունք­նե­րից էլ կա­րե­լի էր գնալ դե­պի ավե­լի հե­ռուն, դե­պի հա­մաշ­խար­հա­յին գե­ղար­վես­տա­կան փոր­ձը, որի հետ մեր­ձե­ցու­մը հայտ­նի չա­փով հեշ­տա­նում է, երբ Վար­պե­տը վաղ հա­սա­կից ծա­նո­թա­նում է այլ ժո­ղո­վուրդ­նե­րի ար­վեստ­նե­րի և հոգևոր մշա­կույ­թի զա­նա­զան դրսևորում­նե­րի հետ։

     
       

Այդ­պի­սին է եղել Մար­տի­րոս Սար­յա­նի ճա­կա­տա­գի­րը։ Ման­կու­թյու­նից նա մի­ա­ժա­մա­նակ ծա­նո­թա­ցել է մի շարք ժո­ղո­վուրդ­նե­րի կյան­քի տա­րա­տե­սակ երևույթ­նե­րի և գե­ղար­վես­տա­կան երևակա­յու­թյան հետ։ Նրա վաղ շր­ջա­նի ար­վես­տի ազ­գա­յին, հայ­կա­կան շեր­տերն ու­նեն չերևացող, նույ­նիսկ որոշ չա­փով թաքն­ված բնույթ։ Շատ լավ է ասել Սար­յա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան ձևավոր­ման վե­րա­բեր­յալ` նկարչի մա­սին հա­յե­րեն գր­ված առա­ջին լուրջ հոդ­վա­ծի հե­ղի­նակ Կոս­տան Զար­յա­նը. «Կան դա­րա­վոր շեր­տա­վո­րում­ներ ամեն մի մթնոլորտում, ամեն մի երկրում, կան ապրումների փորձեր, հոգեբանական ինքնահատուկ մոմենտներ, որոնք մակերեսի վրա չեն երևում։ Կա երևույթների երաժշտությունը, որը ապրում է միայն մեր մեջ, որին պետք է երկարորեն և տևականորեն ականջ դնել, փնտրել, որոնել մեծ համբերությամբ և դրսևորել ճշգրտորեն` ինքնաբուխ, անմիջական, գրեթե տարերային կերպով»։
Ստույգ ձևակեր­պված այս ընդհանուր դրույթները Կոս­տան Զար­յա­նը հատկա­պես կա­պում է Մար­տի­րոս Սար­յա­նի կեն­սագ­րու­թյան հետ, քան­զի իրա­կա­նում նրա հան­ճա­րը բա­ցա­հայտ­վել է ոչ մի­այն պատ­կե­րա­վոր­ման մի­ջոց­նե­րի կա­տարելության շնորհիվ, այլև դրանք իրեն­ցից ներ­կա­յաց­նում են հայ­կա­կան ավան­դա­կա­նի և մի շարք ու­րիշ (ամե­նից առաջ ռու­սա­կան և ֆրան­սի­ա­կան) ոճա­կան հյուս­վածք­նե­րի մի բարդ հա­մա­ձուլ­վածք։ Կարևոր է նաև այն, որ Սար­յա­նը, ինչ­պես իր ժա­մա­նա­կա­կից և իրեն ան­մի­ջա­պես նա­խոր­դող հայ նկա­րիչ­նե­րից ոչ մե­կը, կա­րո­ղա­ցել է լսել Կոս­տան Զար­յա­նի հիշատակած` ժո­ղովր­դի հիշ­ո­ղու­թյան և սր­տի մեջ ապ­րող ու նրա ազ­գա­յին զգաց­մունք­ներն ար­տա­հայ­տող «երևույթ­նե­րի երաժշտությունը»։ Հե­տա­գա­յում  Վար­պե­տը  հմ­տո­րեն և օր­գա­նա­պես մի­ահ­յու­սել է այն ավե­լի լայն,  բազ­մազգի հն­չյունայնություն ու­նե­ցող երաժշ­տու­թյան հետ։

Թե ինչ­պի­սին է եղել սկզբ­նա­կան մե­ղե­դին, ինչ­պես է այն զար­գա­ցել և մի­ա­ցել այլ գե­ղար­վես­տա-­ե­րաժշ­տա­կան նյու­թի հետ, կա­րե­լի է իմա­նալ, ման­րա­մասն ծա­նո­թա­նա­լով նկար­չի ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­րուստ ժա­ռան­գու­թյա­նը»։

Մ. Սարյանի ստեղծագործությունների օգտագործման հեղինակային իրավունքը պատկանում է Սարյան ընտանիքին:




Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 52 16 07
info@sarian.am