«Հատիկը ծլում է հողում, փարթամորեն աճում, իր ժամանակին ծաղկում և նորից հատիկ տալիս... ու չի մեռնում:
Մարդն էլ այդպես է՝ չի մեռնում, որովհետև մարդը բնությունն է: Այս բանի գիտակցումը՝ անմահության գիտակցումն է»:

                                                                                                ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
    ՄԱՐՏԻՐՈՍ  ՍԱՐՅԱՆ  »  ՏՈՀՄԱԾԱՌ
Մարդու կյանքն էլ իր երեխաների մեջ է շարունակվում: Ըստ պահպանված տվյալների Սարիևների տոհմը սերվում է նկարչի պապից՝ Մկրտիչ Սարիևից:
1779 թվականին, երբ Դոն գետի ափին հիմնվել է Նոր Նախիջևան հայկական քաղաքը, նա իր եղբոր Վարդևանի հետ Ղրիմի թերակղզուց վերաբնակվել է այստեղ:

Սարիև ազգանունը ընտանիքը կրել է մինչև 1886 թվականը: Այնուհետև նրանք գրվել են Սարյանց:
1900 թվականի երկրորդ կեսից նկարիչն իր աշխատանքները ստորագրել է Սարյան ազգանունով:
Նրա տոհմը շարունակել է կրտսեր որդին, Ղազարոս Սարյանը՝ հայտնի կոմպոզիտոր, հայ կամերային և սիմֆոնիկ երաժշտության վառ ներկայացուցիչ:

Նրա դուստրեր Ռուզան և Սոֆյա Սարյանները ներկայումս ղեկավարում են Մ.Սարյանի տուն-թանգարանի աշխատանքները և հանդիսանում են Վարպետի հեղինակային իրավունքի ժառանգները:
Ժառանգներից դեռևս միակ նկարիչը Աննա Սարյանն է՝ Վարպետի ծոռնուհին:

ՍարիԵՎ - Սարյանների տոհմածառը


Դիտել մեծ նկարը

















Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 52 16 07
info@sarian.am