Մ. Սարյանի տուն-թանգարանի ֆոնդը կազմված է գեղարվեստական և հուշային հավաքածուներից: Պահպանման ընդհանուր թիվը կազմում է 270 առարկա: Դրանցից մեծ մասը գտնվում է մշտական ցուցադրության մեջ, թանգարանի երեք հարկերում, ինչպես նաև Վարպետի արվեստանոցում: Կան նաև ցուցանմուշներ, որոնք գտնվում են թանգարանի պահոցում:
1967-ին բացված իր թանգարանին նկարիչը նվիրեց 30 գեղանկարչական և 20 գրաֆիկական աշխատանք, որոնցով և դրվեց գեղարվեստական ֆոնդի հիմքը: Հետագայում ֆոնդն ընդլայնվեց գնումների և նվիրատվությունների շնորհիվ: Այժմ գեղարվեստական ֆոնդի կազմում են նաև Մ.Սարյանին կամ նրա տունը պատկերող այլ նկարիչների և քանդակագործների աշխատանքները:
Հուշային ֆոնդը մշակվում է 2008 թվականից: Այն ընդգրկում է նկարչին պատկանող կահույքի առարկաներ, անձնական իրեր, հուշանվերներ, նամակներ, լուսանկարներ:
    ՏՈՒՆ -  ԹԱՆԳԱՐԱՆ  »  ՖՈՆԴԵՐ

Տուն-թանգարանի կերպարվեստի ֆոնդը հիմնականում համլրվել է 1967-2008 թթ. ընթացքում: Ընդգրկվել են Վարպետի ստեղծագործական բոլոր շրջանների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները: Եվ քանի նկարչի հայտնի գործերից շատերը գտնվում էին արդեն Հայաստանի և Ռուսաստանի թանգարանների պետական հավաքածուներում, տուն-թանգարանի ֆոնդերի համալրման համար կարևոր աղբյուր էին անձնական հավաքածուները:

Աշխատանքները ձեռք էին բերվում ինչպես անհատական հավաքածուներից, այնպես էլ հեղինակից: Արվում էին նաև նվիրաբերություններ: Նվիրաբերողների թվում էին նկարահավաքներ Հ. Հազարյանը (Նյու Յորք), Գ. Բասմաջյանը (Փարիզ), Մ. Կոգանովիչը (Փարիզ), լեգենդար Գ. Յանիկյանը, բուսաբան Մ. Կիրեևան, արվեստաբան Վ. Մաթևոսյանը, հայտնի ջութակահար Վ. Սպիվակովը, նկարչի որդին` Ղ. Սարյանը, թանգարանի նախկին տնօրեն` Շ. Խաչատրյանը և ուրիշներ։

Մշտական ցուցադրության մեջ այսօր ներկայացված են Մ.Սարյանի ավելի քան 300 աշխատանք՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչ կյանքի վերջին տարիներին ստեղծված գործերը: Այս ընդգրկուն ցուցադրությունը համալրում են Սարյան ընտանիքի հավաքածուին պատկանող աշխատանքները, որոնք տրամադրված են ժամանակավոր ցուցադրության համար:

2009 թվականից մշակվում է նաև տուն-թանգարանի հուշային ֆոնդը: Այն ընդգրկում է նկարչի տան կահույքի առարկաները, նրան նվիրած հնագիտական իրերը, ինչպես նաև լուսանկարներ, Վարպետի ձեռագրերը, նամակները, նրան պատկերող գեղանկարչական գործերն ու քանդակները:


Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 52 16 07
info@sarian.am