Անհրաժեշտ էր հաղթահարել դժգույն և պարտադրող դպրոցի ազդեցությունը և գտնել սեփական տեխնիկան՝ չօգտվելով ուրիշինից: Ես սկսեցի փնտրել ավելի ամուր, պարզ ձևեր և գույներ իրականության գեղանկարչական էությունը հաղորդելու համար... Իմ նպատակն է՝ պարզ միջոցներով, խուսափելով որևէ կուտակումներից, առավել արտահայտչականության հասնել...
Խոսքս այն արտահայտչական ուժի մասին է, որը կա արվեստի բոլոր իսկական ստեղծագործություններում, սկսած հին ժամանակնրեից մինչև մեր օրերը:
...Լույսը, գույնը, նյութը, ձևը, իրար կողք գտնվող առարկաների և դրանց մասերի հարաբերությունը նկարիչը պետք է փոխանցի թեթև: Դա այն դժվար թեթևությունն է, որը բնորոշ է բոլոր ժամանակների խոշոր վարպետներին: Անհրաժեշտ է զարգացնել արագ տեսնելու և ըմբռնելու, ապա արագ հաղորդելու կարողությունը: Անհրաժեշտ է նաև ունենալ չափի զգացողություն:                                                                                       ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
    ՄԱՐՏԻՐՈՍ  ՍԱՐՅԱՆ  »  ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

   

Մարտիրոս Սարյան 1959
Լուսանկարը` Ա.Քոչարի



   
Մարտիրոս Սարյանը 20-րդ դարի մեծ նկարիչներից է` գույնի երևելի վարպետ:
«Գույնը - իրական հրաշք է, - ասում էր նկարիչը: - Արևի լույսի զուգակցմամբ այն ստեղծում է ձևի ներքին բովանդակությունը, արտահայտում տիեզերային կեցության էությունը»:

   
Վառ, հագեցած գույներով ստեղծված Սարյանի կտավները զարգացնում են գեղագիտական նոր ընկալում, հնարավորություն տալով հասկանալ, որ արվեստը լոկ իրականության նմանակումը չէ` այն պահանջում է երևակայության և վերացարկման ազատություն:
Միևնույն ժամանակ նկարիչն իր ստեղծագործություններում պահպանում է բնության պարզ ձևերը: Սարյանը միշտ բնությունը համարում էր իր միակ ուսուցիչը:

1910-ական թվականների առաջին կեսերին Սարյանը համարձակ նորարար էր: Նա վարպետորեն զուգակցեց Արևելքի գեղանկարչական ավանդները 20-րդ դարի եվրոպական արվեստի նոր միտումների հետ: Սարյանը ճանաչում ստացավ Ռուսաստանում:
Նրա նկարները ձեռք բերեց Տրետյակովյան հայտնի պատկերասրահը, մի քանիսն էլ ցուցադրվեցին Եվրոպայում:

1921 թվականին Սարյանը բնակություն հաստատեց Հայաստանում, նպատակադրվելով իր արվեստը նվիրաբերել հարազատ ժողովրդի վերածնման գործին: Եվ չնայած խորհրդային երկրի գաղափարախոսությունը որոշակի դժվարություններ էր առաջացնում ստեղծագործության ազատ զարգացման համար Սարյանը հավատարիմ էր մնում իր ոճի սկզբունքներին, իր աշխարհընկալմանը:
Նախկինում մշակված նրա տեխնիկական միջոցները և արտահայտչական ձևերը հարստացան նոր բովանդակությամբ:

Հայ նոր գեղանկարչության հիմնադիր Սարյանն իր ստեղծագործություններում հաստատում է հավերժական, համամարդկային արժեքներ, ստեղծելով` բարձրարվեստ գործեր: Սրանում է նրա ժառանգության համաշխարհային նշանակությունը:

 


1880 -1896

Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 29-ին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր-Նախիջևան քաղաքում (այժմ Դոնի-Ռոստովի շրջան): Սարյանի նախնիները այստեղ էին վերաբնակվել Հայաստանի հին մայրաքաղաք՝ Անիից:

Մանրամասն...
1897 -1903

1897 թվականին Մարտիրոս Սարյանը դառնում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող:
Երիտասարդ նկարիչը ագահորեն յուրացնում էր Ռուսաստանի մայրաքաղաքի մշակութային կյանքի ողջ հարստությունը...

Մանրամասն...
1904 -1909

1901-1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս` Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: «Հարավի գունագեղ անկյուններում, մեր հնագույն երկրում, ես նորից ձեռք բերեցի իմ մանկության հեքիաթային աշխարհը»...

Մանրամասն...
1910 -1913

Արևելքի մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը հատկանշական  էր 20-րդ դարի եվրոպական և ռուսական գեղանկարչության համար: Հայ  նկարիչ Սարյանի համար Արևելքին դիմելը ինքնաճանաչման կարևոր շրջան էր:

Մանրամասն...
 
1914 -1920

Մարտիրոս Սարյանն առանձնանում էր ինքն իր նկատմամբ ունեցած մեծ պահանջկոտությամբ, արվեստում ճշմարիտը զգալու զարմանալի կարողությամբ:  «Ինձ  դուր չէր գալիս իմ հաջողությունը, ես խուսափում էի դառնալ մոդայիկ նկարիչ...»:

Մանրամասն...
 
1921 -1925

Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ա. Մյասնիկյանի հրավերով Սարյանն ընտանիքով տեղափոխվում է Երևան` մշտական բնակության: Այստեղ նա հիմնումէ հնագիտության, ազգագրության, կերպարվեստի պետական թանգարան...

Մանրամասն...
 
1926 -1928

Մոսկվայում ունեցած հաջողությունից հետո Սարյանին հնարավորություն է ընձեռվում գնալ Փարիզ: «Ես անպայման ուզում էի լինել նկարիչների մայրաքաղաքում` Փարիզում», - խոստովանում է Սարյանը:

Մանրամասն...
 
1929 -1945

Ճակատագիրը նկարչին ծանր փորձություն էր նախանշել: Բայց ինչպես դա բնորոշ էր զարմանալի կենսահաստատ արվեստի արարչին, Սարյանը, հավաքելով իր բոլոր ուժերը, աստիճանաբար վերադառնում է աշխատանքին:

Մանրամասն...
 
1946 -1972

Սարյանի վառ անհատական, նորարարական արվեստը առաջացնում էր իրար հակասող գնահատականներ: 1939 թվականին Մոսկվայում, հայ մշակույթի տասնօրյակին ցնցող հաջողությամբ ներկայացվեց Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի նոր բեմադրությունը:

Մանրամասն...
           
Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 52 16 07
info@sarian.am