Տրետյակովյան պետական պատկերասրահը Մոսկվայի հայտնի գեղարվեստական թանգարաններից է: Այն հիմնված է Պավել Տրետյակովի և նրա եղբայր Սերգեյի կողմից: Պատկերասրահը ընդգրկում է ռուսական կերպարվեստի աշխարհում ամենախոշոր հավաքածուն: Պավել Տրետյակովը սկսել է հավաքել իր հավաքածուն 1850-ականների կեսից: Տրետյակովյան պատկերասրահի հիմնման տարին ընդունված է համարել 1856 թվականը: 1874-ին Պ. Տրետյակովը կառուցեց մասնաշենք իր հավաքածուի համար, որը բացվեց 1881-ին: 1892 թվականին Տրետյակովները իրենց հավաքածուն շենքի հետ միասին փոխանցեցին Մոսկվայի քաղաքային խորհրդին: Այդ ժամանակ հավաքածուն կազմված էր ռուս վարպետների 1276 գեղանկարչական, 471 գրաֆիկական աշխատանքից և 10 քանդակից, ինչպես նաև օտարերկրյա վարպետների 84 ստեղծագործությունից:
Ներկայումս հավաքածուն ընդգրկում է XI–XXI դարասկզբի ռուսական գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի առանձին գործեր:
    ԱՅԼ  ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ  »  ՏՐԵՏՅԱԿՈՎՅԱՆ  ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Հայաստանի թանգարաններից հետո Մ.Սարյանի աշխատանքների ամենամեծ հավաքածուն գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդերում:
Այստեղ են պահվում 39 գեղանկարչական և 27 գրաֆիկական աշխատանք:
Սա առաջին թանգարանն է, որը ձեռք բերեց Մ.Սարյանի աշխատանքները դեռևս 1910 թվականին, սրանով իսկ որոշարկելով նկարչի դերը անցյալ դարասկզբի ռուսական արվեստում:
Հավաքածուն հատկապես հարուստ է Մ.Սարյանի 1910-ական թվականների առաջին կեսի աշխատանքներով, որոնք բերեցին նկարչին համաշխարհային ճանաչում:


Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 52 16 07
info@sarian.am