Հայաստան, Երևան, 375002
Սարյան փ., № 3
Հեռ.` (374 10) 58 05 68
Էլ.փոստ` info@sarian.am
Սարյան փ., № 3
Հեռ.` (374 10) 58 05 68
Էլ.փոստ` info@sarian.am
Մարտիրոս Սարյանի նամակները նկարչի գրական ժառանգության մի առաձնահատուկ մասն են: Սկսած 2002 թվականից տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը տպագրության է պատրաստում Վարպետի նամակները, որոնք կկազմեն երեք հատոր և կդառնան նկարչի ստեղծագործության հետագա ուսումնասիրման կարևոր նյութերից:
Առաջին հատորը կազմող 1908-1928թթ. նամակները նորովի լրացնում են նկարչի անցած ուղու հայտնի փաստերը, լուսաբանում են ստեղծագործական բազում խնդիրների մանրամասները: Նամակներից հառնում է Սարյանի` մեծ սիրահարի, ազնվական և հիացական մարդու, աննկուն հայրենասերի, արվեստի նվիրյալի անզուգական կերպարը: Մ. Սարյանի նամականու երկրորդ հատորն ընդգրկում է մեծ նկարչի կյանքի մի տևական շրջանի` 1929-1953թթ. գրված նամակներն իր հայտնի ժամանակակիցներին` հայ և ռուս արվեստագետներին, գիտնականներին, հասարակական և պետական գործիչներին, ինչպես նաև հարազատներին: Բարդ և հակասական ժամանակաշրջան են բացահայտում նկարչի նամակները` կապված Սարյանի ստեղծագործության, հասարակական և անձնական կյանքի հետ: Շուտով լույս կտեսնի Մ. Սարյանի նամականու երրորդ հատորը: |