«Շատ ուրախ եմ, որ Երևանը կառուցվում է և վերածվում մայրաքաղաքի։ Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ իմ գործերի համար»։

Իր ապագա տան մասին այսպես է գրել Մարտիրոս Սարյանը դեռևս 1927 թվականին՝ արվեստաբան Ռուբեն Դրամբյանին ուղղված իր նամակներից մեկում:
Այդ տարիներին դա թվում էր անիրագործելի երազանք։ Սակայն Սարյանն այն բացառիկ ռոմանտիկներից էր, որոնք ի վիճակի էին կյանքի կոչել մեկը մյուսից ավելի խիզախ ծրագրեր։
    ՏՈՒՆ - ԹԱՆԳԱՐԱՆ  »  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ













ՂԱԶԱՐՈՍ (ԼԱԶԱՐ) ՍԱՐՅԱՆ
Կոմպոզիտոր
30 սեպտեմբերի, 1920 – 27 մայիսի, 1998

Մարտիրոս Սարյանի Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել նկարչի որդին՝ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը
Մանրամասն ...













ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արվեստաբան
28 սեպտեմբերի, 1934

1967-2003 թվականներին թանգարանը գլխավորել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը, որը մեծ նվիրումով հարստացրել և համալրել է թանգարանի ֆոնդը
Մանրամասն ...













ԼՅՈՒՍՅԱ ՄԻՐԶՈՅԱՆ













ՌՈՒԶԱՆ ՍԱՐՅԱՆ
Բանասեր, արվեստաբան, բանասի-
րական գիտությունների թեկնածու
 
Թանգարանի տնօրեն 2004 թվականից
Մանրամասն ...



XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք:





Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին:
Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվեց Մարկ Գրիգորյանի նախագծով:

Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մ. Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գագիկ Սմբատյանը: Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել նկարչի որդին, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը, որն իր վրա էր վերցրել շենքի կառուցման աշխատանքների ղեկավարումը: 1967-2005 թվականներին թանգարանը գլխավորել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը, որը մեծ նվիրումով հարստացրել և համալրել է թանգարանի ֆոնդը: 2003-2004 թվականներին տուն-թանգարանի տնօրենն է եղել Լուսիկ Միրզոյանը, ով մինչ այդ երկար տարիներ թանգարանում աշխատել է որպես գլխավոր ֆոնդապահ:
2004 թվականից տուն-թանգարանը ղեկավարում է ներկայիս տնօրեն՝ նկարչի թոռնուհի,  բանասիրական գիտությունների թեկնածու` Ռուզան Սարյանը:

Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք վերջին տարիներին գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում: Թանգարանի կերպարվեստի ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները: Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ:

Այսօր Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնական նպատակն է Վարպետի արվեստի ցուցադրումը, մեկնաբանումն ու հանրահռչակումը: Թանգարանում տարվում է նաև գիտական աշխատանք՝ կազմվում է նրա կյանքի և ստեղծագործության լիակատար տարեգրությունը, հրապարակվում են նրա հուշերը, ձեռագրերն ու նամակները, կազմվում է աշխատանքների լիակատար կատալոգը: Ներկայումս մշակվում է նաև տուն-թանգարանի հուշային ֆոնդը: Թանգարանում կազմակերպվում են հատուկ կրթա-մշակությաին ծրագրեր երեխաների և երիտասարդության համար, անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, դասական կամերային երաժշտության համերգների ընդգրկմամբ:

 
     

Մ. Սարյանի թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին ամիսներին ստեղծված աշխատանքները: 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում ժամանակագրական կարգով:
Այն ընդգրկում է նաև հայտնի աշխատանքներ Սարյան ընտանիքի հավաքածուից: Այցելուները հնարավորութուն ունեն նաև այցելել տուն-թանգարանի սրբավայրը՝ Վարպետի արվեստանոցը:

     
 

«Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել: Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ: Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում: Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է: Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել:
Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ: Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես»
,- ասել է Մ. Սարյանը:

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 52 16 07
info@sarian.am