Մարդուն իրավունք չէ տրված նայել արևին... Այդ հրաշքը, որ մարդուն կյանք է տալիս, ասում է.
«Մի նայիր ինձ,այլապես կկուրանաս»: Իսկ կյանքն առանց աչքերի չես տեսնի և չես զգա:

Կերպարվեստը մարդն ընկալում է աչքով: Եվ նկարիչը, ում բնությունը տվել է տեսնելու, նշանակում է նաև զգալու, մեծ պարգևը իր նկարներում մարդու առջև բացահայտում է կյանքն իր գեղեցկության մեջ:

                                                                                                        Մ. Սարյանի ձեռագրերից
    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2018

2018

«Սարյանը ԵՎ Ֆրանսիան»
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում այսօր կայացավ «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով փակ ցուցադրությունը:

 
     
 
     
 
 
Ցուցահանդեսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, այլ դեսպաններ, մշակութային գործիչներ, հյուրեր: «Ցուցահանդեսը մեզ՝ բոլորիս, ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու սարյանական խորը աշխարհընկալմանը:
Այսօր ներկայացված են Սարյանի փարիզյան շրջանի գործերը, որոնք նա ստեղծել է այնտեղ անցկացրած երկու կարճ տարիների ընթացքում և դրանք մեզ ծանոթ են միայն լուսանկարների միջոցով»,- ողջույնի իր խոսքում նշել է Լիլիթ Մակունցը:
Նկարչի այս գործերը, ցավոք, այժմ չկան. Փարիզից տունդարձի ճանապարհին Ֆրիժի նավի վրա բռնկված աղետալի հրդեհի պատճառով: Ցուցահանդեսում առաջին անգամ ցուցադրվում են Վարպետի հայտնի «Գազելներ» կտավը` Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը (1927 թ.)։
Լիլիթ Մակունցը շրջել է սրահում, դիտել ներկայացված գործերը:
Ցուցահանդեսը կգործի մինչև սույն թվականի նոյեմբերի 14-ը:
                         
Իմերսիվ ներկայացումների շարք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
 
Հունիսի 14-19-ը, ԳԱԿ. Փոքր Թատրոնի ստեղծագործական խումբը՝ «Art Alive!» նախագծի շրջանակներում, Հայաստանում Ամերիկայի դեսպանատան աջակցությամբ, Երևանի վեց թանգարաններում կներկայացնի իմերսիվ ներկայացումների շարք (Սարյանի Տուն-Թանգարան, Երվանդ Քոչարի Թանգարան, Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Գաֆեսճյան Արվեստի Կենտրոն, Կալենց Թանգարան, Arev Art Պատկերասրահ):
Ներկայացումների ընթացքում, արդեն հայտնի դարձած արվեստի ստեղծագործությունները, հանդիսատեսին կներկայանան բոլորովին այլ մեկնաբանմամբ և արվեստի այլ արտահայտչամիջոցների օգտագործմամբ: Հանդիսատեսի աչքի առջև «կենդանացող» ստեղծագործությունները՝ նոր շունչ և բովանդակություն կհաղորդեն թանգարանային միջավայրին, լիցքավորելով այն անսպասելի զգացողություններով ու նոր տպավորություններով:
                         
«Իմ հայրենիքը»
 
Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համերգ և ցուցահանդես: Մասնակցությամբ` Ղ.Սարյանի և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցների սաների:
                         
«Թանգարանների գիշեր»
   

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» 2018 թ. միջոցառումների շրջանակում.

Մայիսի 18-ին 14:00 - Մ. Սարյանի գրաֆիկական ստեղծագործությունների նոր ցուցադրության բացում:



 
Մայիսի 19-ին 18:00 – համերգ Գ. Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլի կատարմամբ: Ծրագրում՝ Արամ Խաչատրյան, Նուբար Ասլանյան:

19:30 – վոկալ երաժշտության համերգ օպերայի մեներգիչների կատարմամբ: Ծրագրում՝ Իտալացի և հայ կոմպոզիտերների ստեղծագործություններ:

21:00 - «Ալեակ» ֆոլկ եռյակի համերգ:

22:00 - «Լուսավորը» Մարտիրոս Սարյանին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրություն:
                         
Մարտիրոս Սարյանը նկարում է ծաղիկներ. ֆիլմ նկարչի ԵՎ իր ժամանակի մասին
   

Մարտիրոս Սարյանը նկարում է ծաղիկներ. ֆիլմ նկարչի և իր ժամանակի մասին.

Մարտի 1-ին՝ հինգշաբթի, գարնան առաջին օրը, Մ.Սարյանի տուն-թանգարանը բաց էր:


Երևանում առաջին անգամ ցուցադրվեց «Մարտիրոս Սարյան» ֆիլմում ստեղծված «Ծաղիկներ» եզակի աշխատանքի և ֆիլմի հետ կապված նյութերի ցուցահանդեսը: Ցուցահանդեսը տևեց մինչև մարտի 7-ը:

                         
Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
info@sarian.am