Ռուզանոչկա, դու մեծանում ես ազատ, բոլորը քո մասին հոգ են տանում, բոլորը քեզ սիրում են ոչ այն պատճառով, որ դու փոքրիկ ես, այլ որ դու խելոք ես և թևակոխելով քո կյանքի երրորդ տարին արդեն սկսում ես հասկանալ և լսել, կապրիզ չես անում, լաց չես լինում...
Դու մեր ուրախությունն ես, դու մեր երիտասարդությունն ես: Երբ մեծանաս, շատերն արդեն չեն լինի, դու շարունակելու ես մեր կյանքը և ես ուզում եմ, որ դու լինես երջանիկ, առողջ և խելոք:

                                                                                       ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
                                                հատված 1961 թ. հուլիսի 20-ի անտիպ նամակից
   ՌՈՒԶԱՆ   ՍԱՐՅԱՆ

 
 
 
 
 
 
 
 


     

Ռուզան Լազարի Սարյան
Բանասեր, արվեստաբան, բանասիրական գիտությունների թեկնածու 2014 թվականից


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն
2004 թվականից
Ռուզան Լազարի Սարյանը ծնվել Երևանում` Մարտիրոս Սարյանի ընտանիքում:



Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ռուսաց լեզվի և գրականության բաժանմունքը:
1981-1994 թթ, և 1999 թ. մինչ այսօր աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնում:
2002 թ. Մ. Սարյանի կյանքի և ստեղծագործության մասին դասախոսություններով հանդես է եկել Սորբոնի համալսարանում, 2004 թ. Լոս-Անջելեսի (UCLA) համալսարանում, 2005 թ. Լոնդոնի Հայկական ինստիտուտում:

2003 թվականից աշխատել է Սարյանի տուն-թանգարանում որպես փոխտնօրեն, իսկ 2004 թվականից՝ տնօրեն:
2004-2011 թթ. Մ.Սարյանի տուն-թանգարանում և արտերկրում կազմակերպել է Մ. Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսներ. «Դու հավերժող իմ Հայաստան» բնանկարների ցուցահանդեսը 2004 թ., «Մարտիրոս և Ղազարոս Սարյանները և Մեծ Հայրենական պատերազմը» 2005 թ., «Սարյանը և Ռուսաստանը» 2005-2006 թթ., «Միշտ նոր Սարյանը» 2006թ., «Մարտիրոս Սարյան կամ Հայաստանի գույներ» 2007 թ.` Իսի-լե-Մուլինո, «Լուսիկը` Սարյանի մուսան» 2008-2009 թթ., «Մ. Սարյանի գրքային նկարազարդումների արվեստը» 2009-2010, «Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունը Մեծ Հայրենական պատերազմի տարիներին» 2010 թ., «Կենաց ծառի խորհուրդը Սարյանի արվեստում» 2010 թ., «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» 2011 թ., «Մայրամուտից առաջ» 2012 թ.:


Ռուզան Սարյանը Մ.Սարյանի ստեղծագործությունների մասնակցությունն է ապահովել Նիդերլանդներում կազմակերպված «Ռուսաստանի անհայտ Արևելքը» 2010թ., և Մոսկվայի Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարանում «Ծիածանի երկու երանգ` զույգ ազգերի ճակատագիր» 2010 թ. ցուցահանդեսներում: Հրապարակել է բազմաթիվ աշխատություններ, գրքեր, կատալոգներ և ալբոմներ:
2006 թվականից ՀՀ Նկարիչների միության անդամ է:
2009 թ. Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Իսի-լե-Մուլինո քաղաքի պատմության թանգարանում «Մարտիրոս Սարյան կամ Հայաստանի գույներ» ցուցահանդեսի կազմակերպման համար արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության Արվեստի և գրականության ասպետի շքանշանի:


ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ
ԳՐՔԵՐ, ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ ԵՎ ՀՈԴՎԱԾՆԵՐ

1. «Հայ գիրքը և հայ գրականությունը» հոդվածների ժողովածու, «Սարյանի գրքարվեստը», «Գասպրինտ», Ե., 2013, էջ 143-169

2. «Հայ-Ֆրանսիական պատմամշակութային առնչություններ», հոդվածների ժողովածու «Մարտիրոս Սարյանը Փարիզում», Ե., 2001, էջ 210-226:

3. «Մարտիրոս Սարյան: Նամակներ (1908-1928)», հատոր առաջին, «Նկարչի կյանքը 1908-1928թթ.նամակներում», «Տիգրան Մեծ», Ե., 2002, էջ 7-53:

4. «Մարտիրոս Սարյան: Նամակներ (1929-1954)», հատոր երկրորդ, «Նկարչի կյանքը 1929-1954թթ. նամակներում», «Տիգրան Մեծ», Ե., 2012, էջ 7-32:

5. «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան», ալբոմ, «Տիգրան Մեծ», Ե., 2007, էջ 4-9:
6. «Սարյանի գրքարվեստը», ալբոմ, «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը», «Տիգրան Մեծ», Ե., 2013, էջ 38-49:

7. «Սարյանը և Փարիզը», հուշերի, նամակների և հոդվածների ժողովածու, «Մարտիրոս Սարյանի փարիզյան նամակները», «Տիգրան Մեծ», Ե., 2007, էջ 67-78:

8. "Сарьян и Россия". Воспоминания, письма, статьи. "Сарьян и Россия", "Тигран Мец", Е., 2006, с. 5-47:

9. "Sarian et Paris", Entretiens, letters, souvenirs et articles, Les lettres parisienne de Martiros Sarian, "Tigran Mets", E., 2008, pages 60-70.


ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐ


1. «Կենաց ծառը Սարյանի արվեստում», Ե ., «Գարուն», №9-10, 2010, էջ 24-25:

2. «Մարտիրոս Սարյան: Նամակներ սիրո մասին», Ե., «Արվեստ», 1990, N 2, էջ1-4:

3. «Մարտիրոս Սարյան: Նկարչի կյանքը նամակներում» (1929-1953), «Գրականագիտական հանդես», ԺԱ-ԺԲ, 2010-2011, Ե., 2011, էջ 262-283:

4. Մ. Սարյանի անտիպ նամակներից (Ծննդյան 125-ամյակին), «Պատմա-բանասիրական հանդես» N 1, Ե., 2005, էջ 259-274:

5. «Մարտիրոս Սարյանի գրական ժառանգությունը», «Արվեստի հարցեր» N 3, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Ե., 2010, էջ 409-418:

6. «Մարտիրոս Սարյանը Վենետիկում», «Գրականագիտական հանդես», Ա-Բ, (Թ-ժ), 2008-2009, Ե., 2009, էջ 311-325:

7. «Մի՛ վախեցեք, Աստված մեզ հետ է», Ե ., «Գարուն», 2005, N 2, էջ 17-26:

8. Сарьян в Париже. 1926-1928 гг. Несколько писем художника, "Пути и перепутья". Материалы и исследования по отечественному искусству ХХ века. Изд-во Российская академия художеств, М., 1995, с. 192-215:

9. "На едине с самим собой. Письма Мартироса Сарьяна", "Литературная Армения", Е., январь-март 2005, с. 168-189:

10. "Разгадка тайны Сфинкса", "Литературная Армения" , Е., май-июнь 2004,
с. 153-159:

 
Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 52 16 07
info@sarian.am