Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին Մ. Սարյանի տուն-թանգարանում կբացվի Նոր-Նախիջևան քաղաքի հիմնադրման 245-ամյակին նվիրված «Դոնի Հայաստանը: Պատմության էջեր» խորագրով ցուցահանդեսը:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
«Գալինա Սարյանը դիմանկարներում ԵՎ լուսանկարներում»
Կադրեր, թե ինչպես է Վիկտորյա Շահբազյանը ստեղծում «Հավերժական բարձունքներ» աշխատանքը՝ վերակենդանացնելով Հայկական լեռնաշխարհը։ Այս գեղեցիկ կատարողականն ապշեցուցիչ վերարտադրությունն է ականավոր հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» նշանավոր գործի:
Ընկղմվե՛ք հիասքանչ լանդշաֆտների, մշակութային էության և պատմական գեղեցկության մեջ, որոնք խորհրդանշում են մեր հարուստ ժառանգությունը: Եղե՛ք մեր պատմության ու մշակույթի փոխակերպման վկան՝ վարպետի աչքերով և նվիրյալ կատարողի ձեռքերով:
Միջոցառում՝ նվիրված Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցության 100-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վենետիկի արվեստի 60-րդ միջազգային բիենալեի Հայաստանի ոչ պաշտոնական տաղավարում՝ AKNEYE ֆիջիթալ սփեյսում, կայացել է միջոցառում՝ նվիրված Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանի առաջին մասնակցության 100-ամյակին...
100 տարի անց Վենետիկ է վերադառնում Սարյանի նախաձեռնությամբ և անմիջական ջանքերով ստեղծված «Հայկական պատը», որը 1924-ին Հայաստանը ներկայացրել էր Եվրոպայի ամենահեղինակավոր և ստեղծարար հարթակներից մեկում՝ Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեում:
Սարյանի՝ զարմանալի պատմություն ունեցող կտավն առաջին անգամ ցուցադրվելու է Հայաստանում
Առաջին անգամ Հայաստանում՝ Մ. Սարյանի տուն թանգարանում բացվող «Սարյանը և Ֆրանսիան» ցուցահանդեսում կներկայացվի Վարպետի փարիզյան շրջանի (1926-1928) «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» (1927թ.) նկարը։ Սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 14-ը կայանալիք ցուցահանդեսը նվիրված է Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի գագաթնաժովին։ /Panorama.am/
Մանրամասն ...
Երեք տարվա դադարից հետո Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կրկին բացել է դռները
Սարյանի թանգարանը կրկին բացել է դռները։ Այժմ, բացի ցուցասրահներից և արվեստանոցից, այցելուները կարող են տեսնել Վարպետի բնակարանը։ /CivilNet Studio/
Մանրամասն ...
Սարյանի թանգարանը կրկին բացել է դռները
Երեք տարվա դադարից հետո Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կրկին բացել է դռները։ Այժմ, բացի ցուցասրահներից և արվեստանոցից, այցելուները կարող են տեսնել Վարպետի բնակարանը։ /«Առավոտ լուսո» հաղորդաշար/
Մանրամասն ...
Մարտիրոս սարյանի տուն-թանգարանը հիմնանորոգումից հետո
Այսօր` նոյեմբերի 9-ին, հիմնանորոգումից հետո վերաբացվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, որտեղ այսուհետ կգործի նաև համերգասրահ... /mamul.am լրատվական գործակալություն/
Մանրամասն ...