Իմ նշանակետային ձգտումս է եղել բացահայտել մեր մեծ Վարպետի ուրույն տեղը 20-րդ դարասկզբի համաշխարհային նկարչության մեջ, դիտարկել նրա արվեստը իր ականավոր ժամանակակիցներին զուգահեռ...
              ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
    ՇԱՀԵՆ   ԽԱՉԱՏՐՅԱՆ

 
 

     

ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արվեստաբան, ՀՀ արվեստի
վաստակավոր գործիչ
28 սեպտեմբերի, 1934



1967-2003 թթ թանգարանը գլխավորել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը, որը մեծ նվիրումով հարստացրել և համալրել է թանգարանի ֆոնդը:



1967 թվականին նորաստեղծ թանգարանի տնօրեն է նշանակվում արվեստաբան Շահեն Խաչատրյանը: Նա աշխատեց տուն-թանգարանում մինչև 2003 թվականը: Իր հարուստ թանգարանային գործունեության ընթացքում ՝շուրջ չորս տասնամյակ, արվեստաբանը դրսևորվել է որպես թանգարանների, հարյուրավոր անհատական ցուցահանդեսների կազմակերպիչ՝ խորհրդային երկրներում, արտասահմանյան բազում քաղաքներում:


Հեղինակ է հայ մեծ նկարիչներին նվիրված բազմաթիվ ալբոմների, գրքերի, կատալոգների, այդ թվում «19-20-րդ դարերի հայկական արվեստ», «Ֆրանսահայ կերպարվեստ», «Հովհաննես Այվազովսկի», «Սարյան», «Մինաս», «Հակոբ Հակոբյան», «Ցավի գույնը» ծավալուն պատկերագրքերը:

Մշակույթի ազնիվ ծառայողը խոշոր ներդրում ունի թանգարանային ֆոնդերի համալրման և հանրահռչակման գործում: Շնորհիվ նրա Հայաստանի թանգարանների ֆոնդերը համալրվել են արվեստի հարյուրավոր գործերով:

Շահեն Խաչատրյանը ՀՀ արվեստի վաստակավոր  գործիչ է 1972 թվականից, 1991–ից մինչև 2002 թվականը եղել է ՀԱՊ-ի տնօրեն:  1997-ին արժանացել է  ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2004 թ-ից աշխատում է էջմիածնի Մայր տաճարում՝ որպես մշակութային խորհրդական և «Խրիմյան Հայրիկ» թանգարանի տնօրեն:





Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
info@sarian.am