2010
Սեպտեմբերի 14 - նոյեմբերի 14
«ԾԻԱԾԱՆԻ ԵՐԿՈՒ ԳՈՒՅՆ, ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ»
18-20-րդ դարերի հայկական և ռուսական գեղանկարչական ստեղծագործություններ Երևանի թանգարաններից:
2010 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 14-ը կանցկացվի ցուցահանդես «Ծիածանի երկու գույն, երկու ճակատագրի արտացոլում» խորագրով: Ցուցադրությունում կներկայացվի 18-20-րդ դարերի հայկական և ռուսական գեղանկարչության ավելի քան 100 գլուխգործոց Հայաստանի ազգային պատկերասրահի, Մ. Սարյանի տուն-թանգարանի, Ե. Քոչարի , Ռուսական արվեստի թանգարանի (Ա.Աբրահամյանի հավաքածու) հավաքածուներից:
Նախագիծը նվիրված է Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի հիմնադրման 100 ամյակին և անցկացվում է «Բարեկամական մուսաների հովանու ներքո» ծրագրի շրջանակներում (Մերձավոր արևելքի երկրների գեղարվեստական հավաքածու):
«Ծիածանի երկու գույն, երկու ճակատագրի արտացոլում» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված է Երևանի թանգարանների ռուսական գեղանկարչության լավագույն նմուշները: Նշանավոր անունների թվում բավական է նշել Վ. Լ. Բորովիկովսկու, Դ. Գ.Լևիցկու, Օ. Ա. Կիպրենսկու, Ի. Ի. Լևիտանի, Վ. Ի. Սուրիկովի,Վ. Ա. Սերովի անունները: Ներկայացված են 20-րդ դարի գեղարվեստական միավորումների առաջադեմ վարպետների ստեղծագործությունները.Ա. Ն. Բենուա, Մ. Վ. Դոբուժինսկի, Զ. Ե.Սերեբրյակով («Արվեստի աշխարհ»), Վ. Է. Բորիսով-Մուսատով, Պ. Վ. Կուզնեցով («Երկնագույն վարդ»): Ցուցահանդեսում ներգրավված են նաև ավանգարդ արվեստի ներկայացուցիչները. Վ. Վ. Կանդինսկի, Մ. Զ. Շագալ, Ն. Ս. Գոնչարով, Ի. Ի. Մաշկով, Ռ. Ռ. Ֆալկ:
Հայկական գեղանկարչական դպրոցը ներկայացվում է Մ. Սարյանի, Հակոբ և Հովնաթան Հովնաթանյանների, Ս. Ներսեսյանի, Ե. Քոչարի, Հ. Այվազովսկու և այլոց կտավները:
Պետական Պուշկինի անվ. Կերպարվեստի թանգարանի կայքի արխիվից:
Հուլիսի 7
ԿԵՆԱՑ ԾԱՌԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՍԱՐՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ
Ցուցահանդեսը նվիրված է նկարչի ծննդյան 130 ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված է 13 յուղաներկ և 23 գրաֆիկական աշխատանք:
Թեմային առնչվող մյուս ստեղծագործությունները, որոնք Հայաստանում չեն գտնվում, ներկայացված են 20 րոպե տևողությամբ ընթացող սլայդ-շոուով: Այն ուղեկցվում է Յոհան Սեբաստիան Բախի երաժշտությամբ, որը Սարյանը հաճախ էր լսում իր արվեստանոցում աշխատելիս:
Կենաց ծառի խորհրդանիշը կարմիր թելի պես անցնում է Սարյանի արվեստի միջով և հանդիսանում է Սարյան - հանճարի բացահայտման բանալին:
փետրվարի 28
Մ. Սարյան. գեղանկար, գրաֆիկա: Ծննդյան 130 ամյակին նվիրված ցուցահանդես, Տրետյակովյան պատկերասրահ (Մոսկվա)
Տրետյակովյան պատկերասրահը առաջին անգամ ներկայացնում է նկարչի աշխատանքների ողջ հավաքածուն, որը պահպանվում է այս նշանավոր թանգարանում: Ցուցահանդեսը նվիրված է նկարչի ծննդյան 130 ամյակին:
«Տվեք ինձ արև, գույն, լույս, բնության ու մարդու ընդհանուր բնութագրումը», -ասել է Սարյանը: Ահա թե ինչ էր պետք նկարչին, որի արվեստը հավասարաչափ պատկանում է ռուս և հայ մշակույթին: Սարյանը կարող էր լինել նաև ֆրանսիացի նկարիչ: 1928 թվին կազմակերպած անհատական ցուցահանդեսից հետո , նրան առաջարկում են մնալ Փարիզում: Սարյանը կարող էր իր երկար կյանքն ապրել Մոսկվայում, որտեղ սովորել էր գեղանկարչության ուսումնարանում: Այն ղեկավարում էին գեղանկարչության խոշոր վարպետներ` մեծ հռչակ վայելող Վալենտին Սերովն ու Կոնստանտին Կորովինը: Նկարիչը համագործակցել է սիմվոլիստների «Երկնագույն վարդ» խմբակցության հետ, մասնակցել է «Ռուս նկարիչների միություն», «Արվեստի աշխարհ» գեղարվեստական միավորման ցուցահանդեսներին ռուսական գեղանկարչության ապագա մեծությունների հետ: Սարյանի կյանքի մոսկովյան շրջանը բարենպաստ զարգացում ուներ: Նրա նկարները գնում էին ցուցասրահները, քչերից մեկն էր, որ ուներ արվեստանոց, սակայն, լսելով արյան կանչը, գալիս է Հայաստան: Սարյանն իր պատմական հայրենիքը տեսել է գիտակցական տարիքում ` ուսանողական տարիներին: Իսկ ծնվել էր Ռուսաստանի հարավում, որտեղ նախնիները բնակություն էին հաստատել դեռևս 18-րդ դարում:
Սարյանի` Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: Սակայն դա չի նշանակում, որ Մոսկվայում Սարյանի նկարները հնարավոր չէ տեսնել հետագայում: Հայ հռչակավոր նկարչի շատ աշխատանքներ գտնվում են թանգարանի մշտական ցուցադրությունում: Սարյանի` Տրետյակովյան հավաքածուն բազմազան է և ընդգրկում է ավելի քան 60 աշխատանք: Ցուցադրությունում ներկայացված են գեղանկար, ջրաներկ ու գծանկար աշխատանքներ, որոնք նկարիչը ստեղծել է սկսած 1906 թվականից:
Ռադիո «Ռուսաստանի Ձայնը», Մարտիրոս Սարյանի «Արևային վրձինը», 26 փետրվարի, 2010
|