«Ղազարոս Սարյանը մեր երաժշտության ամենապայծառ և ազնվագույն դեմքերից մեկն է, ինտելեկտուալ բարձր կարողությունների տեր անձնավորություն, փայլուն երաժիշտ, իր գործի իսկական վարպետ, միևնույն ժամանակ բնածին մտավորական և ազնիվ մարդ»:

                                                                                          ԳԵՎՈՐԳ ԳՅՈԴԱԿՅԱՆ, երաժշտագետ
   ՂԱԶԱՐՈՍ (ԼԱԶԱՐ)   ՍԱՐՅԱՆ


Լույս է տեսել «Ղազարոս Սարյանը և նրա ժամանակը» ժողովածուի երկրորդ
լրացված հրատարակությունը. կազմող և
խմբագիր Արաքսի Սարյան: Երևան,
«Կոմիտաս» հրատ., 2013, 351 էջ:

Գիրքը կարելի է ձեռք բերել հետևյալ
գրախանութներում`

«Զանգակ» - Երևան, Կոմիտաս պող. 49/2,
հեռ. (+374 10) 23 26 49

«Բյուրոկրատ» - Երևան, Սարյան 19,
հեռ. (+374 10) 50 01 52

 
 

     


ՂԱԶԱՐՈՍ (ԼԱԶԱՐ) ՍԱՐՅԱՆ
Կոմպոզիտոր
30 սեպտեմբեր, 1920 – 27 մայիս, 1998



Մարտիրոս Սարյանի Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել նկարչի որդին՝ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը



Խորհրդային միության և Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Ղազարոս (Լազար) Սարյանը հայ երաժշտության ականավոր դեմքերից է: Նա եղել է նաև ճանաչված հասարակական գործիչ և մանկավարժ:
Ծնվել է 1920թ. սեպտեմբերի 30-ին Դոնի-Ռոստովի Նոր Նախիջևան քաղաքում, մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ընտանիքում:



Ղազարոսի երաժշտական օժտվածությունը դրսևորվել է վաղ տարիքում: Երեք տարեկանից  նա երգել է հայկական ժողովրդական երգեր իր մոր՝ Լուսիկ Աղայան-Սարյանի և քեռու` երաժշտագետ Մուշեղ Աղայանի հետ։
6 տարեկանից նա սովորել է Երևանի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների խմբում, որտեղ իր համադասարանցիներն են եղել Ա. Բաբաջանյանը, Է. Միրզոյանը, Ա. Հարությունյանը:

Դպրոցական տարիքից սկսված նրանց ընկերությունը շարունակվել է ողջ կյանքում, դառնալով «Հայկական Հզոր խմբակի» պատմություն:
Հետագայում, 1934—1938թթ. Ղ. Սարյանը շարունակեց օր ուսումը  Երևանի կոնսերվատորիայում՝ ճանաչված մանկավարժներ Վ. Տալյանի, Ս. Բարխուդարյանի մասնագիտական դասարանում, այնուհետև Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, ուր մա եղել է Վ. Շեբալինի աշակերտը:

Երաժշության բնագավառի հաջողությունները չեն խանգարել Ղ. Սարյանին կատարել իր հայրենասիրական պարտքը՝ նա մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին (1941-1945): Այստեղ էլ որպես 7-րդ հրետանա-գնդացրային զորագնդի լեյտենանտ նա կոչվել է Լազար՝ իր անվան ռուսերեն տարբերակով: Արժանացել է «Մարտական վասակների համար» և «Մարտական Կարմիր դրոշ» մեդալների և «Կարմիր աստղ» շքանշանի: Նաև ղեկավարել է զորագնդի ինքնագործունեությունը, բայան նվագել, գրել երգել:
1945 թվականին ամուսնացել է համագնդեցի Գալինա Լեսնիկովայի հետ, որից ունեցել է երեք զավակ. որդի` Ռուբեն և դստրեր` Կատարինե և Ռուզան: Ռուզան Սարյանը ներկայումս Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրենն է:


1946 թվականից Ղ. Սարյանը  շարունակել իր կրթությունը Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանում, ուսանել է Ա. Ալեքսանդրովին, ինչպես նաև ռուս մեծանուն կոմպոզիտորներ Դ. Շոստակովիչին և Դ. Կաբալեվսկուն:

Ղ. Սարյանի ստեղծագործություններն առանձնանում են ազնվաբարո ոճով, գաղափարա-բովանդակային նշանակալիությամբ, գունային վառ զգացողությամբ, նվագախմբային վարպետությամբ, ազդային ավանդների և արդիական միտումների ստեղծագործական ինքնատիպ զուգակցմամբ: Նրա նախասիրած բնագավառներն են եղել սիմֆոնիկն ու կամերային-գործիքայինը: Գրել է նաև երգեր, ռոմանսներ, կինոերաժշտություն:


Մեծ ճանաչում են ձեռք բերել կոմպոզիտորի «Սիմֆոնիկ պատկերները» (ԱՄՆ-ում ձայնագրված է ձայնապնակի վրա), «Հայաստան» սիմֆոնիկ պանոն՝ ներշնչված հոր՝ Մարտիրոս Սարյանի կերպարվեստով, նեոկլասիկական ուղղվածության «Արիա և տոկատ»-ը ջութակի և դաշնամուրի համար, ինչպես նաև ջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտը, սիմֆոնիան, երկրորդ լարային կվարտետը, թավջութակի և դաշնամուրի սոնատը, դաշնամուրային երեք պոստլյուդը: 
1995թ. Ֆրանսիայի Մեց քաղաքում, Պիեռ Բուլեզի անվան ժամանակակից երաժշտության դահլիճում մեծ հաջողությամբ հնչեց 1994թ. հեղինակած կոմպոզիտորի «Պասակալիա» ստեղծագործությունը սիմֆոնիկ մեծ նվագախմբի համար:

 
1997 թվականին, վախճանից մի քանի ամիս առաջ, նա ավարտեց իր նոր՝ «Andante & Presto» երկը ջութակի և կամերային նվագախմբի համար:

26 տարիների նրա Երևանի կոնսերվատորիայի ռեկտորի գործունեությունն առանձնացել է պրոֆեսիոնալիզմի, ազգայինի, համաշխարհային ստեղծագործական նոր հայտնությունների ներդրման սկզբունքներով: 

Նրա ստեղծագործական դասարանում իրենց մասնագիտական կրթությունն են ստացել այսօր լայն ճանաչում ստացած կոմպոզիտորներ Տ. Մանսուրյանը, Ռ. Ալթունյանը, Ռ. Սարգսյանը, Ս. Լուսիկյանը, Վ. Աճեմյանը, Ա. Կարապետյանը և այլոք:
1963-1967թթ. Ղ. Սարյանը, ստանձնելով առաջին տնօրենի պաշտոնը, ղեկավարել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կառուցման աշխատանքները: 
1968 թվականին Ղազարոս Սարյանը ամուսնացել է  երաժշտագետ Արաքսի Սարյանի հետ: Նրանք ունեցել են երկու դուստր` վաղամեռիկ դաշնակահարուհի Լուսիկ Սարյան և Սոֆյա Սարյան, որը ներկայումս Մ.Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահն է:
Ղազարոս (Լազար) Սարյանը վախճանվել է 1998 թվականի մայիսի 27-ին:


 
Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 52 16 07
info@sarian.am