Ես չգիտեմ, թե երբ է նկարիչը ծնվել իմ մեջ։ Երևի այն օրից, երբ լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային, կախարդական հայրենիքի մասին, այն օրերից, երբ խաղում էի արևի տակ ու հրճվում բազմապիսի ծաղիկների, թիթեռների, մեղուների գույներով։ Գո՜ւյն, լո՜ւյս, երա՜զ, - ահա ինչով եմ ես այրվել։ Ես երեխա ժամանակից սիրել եմ իմ հայրենիքը, Հայաստանը։ Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսում։
Ի՞նչ եմ անում ես հիմա։ Ի՞նչ կարող եմ անել։ Աշխատում եմ։ Աշխատելու ժամանակ չեմ մտածում։ Ինչ որ նկարում եմ Հայաստան է դուրս գալիս։ Մեր լեռները, մեր ձորերը, մեր մարդիկ, մեր լույսը, մեր Արարատը։
Աշխատելը ինքնամոռացում է։ Մեկ էլ տեսար մի բան ստացվեց։ Տեսնում ես, որ քեզնից մի կտոր քեզ է նայում։ Եվ մի տեսակ երջանիկ ես դառնում։
                                                                                                ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ  »  ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ  »  ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐ՝ 1969 - 1972

Մ. ՍԱՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻ



Հեքիաթ. 1971

1969 թվականին Սարյանի արվեստում իր արտահայտությունն է գտնում աշխարհի նոր` տիեզերական ըմբռնումը (նկարչի արձագանքը մարդու առաջին թռիչքներին դեպի տիեզերք), փոխվում է նրա նկարների ոճականությունը: «Երկիրը» և «Հեքիաթ» նկարները հաղորդում են աշխարհի անսահմանության գիտակցումը:

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
info@sarian.am